Եգիպտոսում հայտնաբերվել է Զելենսկու ընտանիքի «կոռուպցիայի» մասին գրած լրագրողի դին
Եգիպտոսում հայտնաբերվել է լրագրող Մուհամմեդ ալ Ալավիի դին. խոսքն այն լրագրողի մասին է, որը հետաքննում էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ընտանիքի հետ կապված «կոռուպցիան»։ Ըստ նախնական վարկածի՝ նա սպանվել է, հայտնում է El Mostaqbal-ը։
Հուրգադայի ոստիկանությունն ու լրագրողի հարազատները համակարծիք են, որ նրա վրա հարձակվել են մի խումբ անհայտ անձինք։ Իրավապահ մարմինների տվյալներով՝ դիակի վրա հայտնաբերվել են բազմաթիվ կոտրվածքներ և հեմատոմաներ, ինչպես նաև գլխի փակ վնասվածք։
Ալ Ալավին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ հայտարարել էր Զելենսկու զոքանչի՝ Օլգա Կիյաշկոյի կողմից Էլ Գունա հանգստավայրում 4,8 միլիոն դոլարով առանձնատուն գնելու մասին։ Իր հերթին Ուկրաինայի իշխանություններն ու Եգիպտոսում դեսպանատունը հերքել են այդ տեղեկությունը։
Լրագրողի եղբայր Ահմեդն ասել է, որ հրապարակումից հետո Ալ Ալավին բազմաթիվ սպառնալիքներ է ստացել։
Նմանատիպ հոդվածներ
Վրաստանում գնացքների երթևեկությունը խաթարվել է, որոշ կայարաններ հոսանքազրկվել են
Վրաստանի արևմտյան հատվածում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով մի շարք ուղղություններով կասեցվել է ուղևորատար գն...
Երկրաշարժ` Թուրքիայում
Թուրքիայում 4,4 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։Ստ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոտ 30 հոգի դիմակներով, փայտերով զինված հարձակվել են Երուսաղեմի հայ համայնքի վրա
Ժամը 12:40- ին մի խումբ ահաբեկիչներ սև շորերով ու դիմակներով, թվով մոտ 30 հոգի, զինված փայտերով, արցունքաբեր նռնակներով...
Օկուպացված Ստեփանակերտում ռուսական զրահափոխադրիչն ընկել է ձորը. կա զոհ
Օկուպացված Ստեփանակերտում ռուսական զրահափոխադրիչն ընկել է ձորը։ Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ զոհվել է 1 խա...