Աղբի տեսակավորման ցանկին կավելանա նաև ալյումինը
Երևանում թափոնների վերամշակման գործընթացի շրջանակներում 30-35 տոննա ապակի, 30 տոննա պլաստիկ և 580 տոննա ստվարաթուղթ է հանձնվել վերամշակման։
«Անցկացվել է 36 հազար գծամետր ոռոգման համակարգ։ Սա աննախադեպ ցուցանիշ է։ Ձեռք է բերվել երկու նոր «Վոլվո» ավտոմեքենա՝ աղբի տեսակավորման համար, և երեք 32 և 22 մետր բարձրություն ապահովվող ավտոաշտարակներ»,- այս մասին հայտնել է Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը:
Երևանը նաև հաղթող է ճանաչվել Երևան-Վարշավա-Տիրանա ծրագրում և դրա շրջանակներում ԵՄ-ից հավելյալ մեկ միլիոն եվրոյի լրացուցիչ գրանտ ստացել։ Գրանտի շրջանակներում քաղաքը կստանա աղբի տեսակավորման համար նախատեսված 1000 նոր աղբաման։ 2024թ. աղբի տեսակավորման ցանկին կավելանա նաև ալյումինը։ Ներկայիս 100-120 աղբի տեսակավորման կենտրոնները կհասցվեն 300-ի։
Նմանատիպ հոդվածներ
Առաջարկվում է Ա գոտում կայանատեղիի համար սահմանել տարեկան 300.000 դրամ. ավագանին քննարկում է նախագիծը
Երևանի ավագանին քննարկում է 2024թ. դրույքաչափերը սահմանելու մասին որոշման նախագիծը, որով առաջարկվում է մայրաքաղաքի կենտր...
Երևանի ավագանին ընդունեց կարմիր գծերի համար տարեկան 160 հազար դրամ վճարելու նախագիծը
Երևանի Կենտրոն վարչական շրջանում ավտոկայանատեղիների համար վարորդները 5 օրից ստիպված կլինեն տարեկան վճարել 160 000 դրամ։Ե...
Գեղարքունիքում ձերբակալված ձկնորսներից մեկը կալանավորվել է
Գեղարքունիքում ձերբակալված ձկնորսներից մեկը 1 ամսով կալանավորվել է։ Տեղեկությունը Auroranews-ին հայտնեց ՀՀ քննչական կոմի...
Տուգանքի կեսը 15 օրում վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. նոր նախագիծ
Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում։Մասնավորապես, առաջ...