
Բլոգեր Լապշինը «Զվարթնոց» օդանավակայանում հնդիկների լուսանկարի մասին

«Վերջին օրերին համացանցի հայկական խմբերում շրջանառվում է Երևան ժամանած և օդանավակայանում անձնագրային անցակետի մոտ կանգնած հնդիկ քաղաքացիների լուսանկարը: Դրա հիման վրա անհեթեթ հետևություն է արվում, թե իբր հնդիկները ողողել են Հայաստանը, ամեն ինչ կորել է, շուտով միայն հնդիկները կապրեն Հայաստանում։ Այս լուսանկարին առավելապես դեմ են արտահայտնվում նախկին ԽՍՀՄ տարածքի հուշերով ապրող 55+ տարիքի հայ մորաքույրները»։
ՖԲ գրել է բլոգեր Ալեքսանդր Լապշինը:
«Հրապարակումների տոնայնությունն այնպիսին է, որ իբր հայերը վախենում են հնդիկների արշավանքից։ Այ թուրքերից ու ադրբեջանցիներից չեն վախենում (որոնք կանգնած են Ջերմուկի ու Սևանի բարձունքներում, իսկ իրենց ֆինանսներով վաղուց մտել են հայկական տնտեսության ու քաղաքականության մեջ), բայց վախենում են հնդիկներից։ Ինչ հեքիաթներ ինձ չեն պատմել Երևանում հնդիկների թվի մասին, նշում են անգամ տիեզերական 100 և 200 հազար թիվը։
Իրականում, ըստ Երևանում հնդիկ դիվանագետների տեղեկատվության, երկրում գտնվում է Հնդկաստանի 6-8 հազար քաղաքացի: Նրանցից մեծ մասը ուսանողներ են։ Ընդ որում, հնդիկների թիվը չի աճում, այլ նվազում է։ Գիտեք ինչո՞ւ ։
1. Հայաստանը Հնդկաստանի քաղաքացիներին հետաքրքիր չէ որպես արտագաղթի վայր, կենսամակարդակն ու աշխատավարձերն այն չեն, նրանց նպատակը Եվրոպան ու Ամերիկան են։ Ոմանք Հայաստան են ժամանել շենգենյան վիզա ստանալու և Եվրոպա տեղափոխվելու հույսով, որտեղ հենց ուզում են ապրել ։ Բայց եվրոպացիները Հնդկաստանի քաղաքացիներին Երևանում գրեթե վիզա չեն տրամադրում ՝ նրանց հայրենիք ուղարկելով վիզաների համար։ Ավելին, Հնդկաստանի քաղաքացիներին առանց վրացական վիզայի թուլ չեն տա մուտք գործել Երևան - Թբիլիսի գնացք, այսինքն ՝ նույնիսկ Վրաստան նրանց համար դժվար է Հայաստանից հասնել։ Այսպիսով, Հայաստանը՝ հնդիկ միգրանտի համար վերածվում է փակուղու, նույն հաջողությամբ նրանք կարող էին Դելիից Մումբայի տեղափոխվել։
2. Այն հնդիկները, որոնք, այնուամենայնիվ, ապրում են Հայաստանում (6-8 հազար), ինչպես արդեն ասվել է, կամ ուսանողներ են, կամ կրթված ու դաստիարակված տղաներ ու աղջիկներ, որոնք օգուտ են բերում Հայաստանին: Տեսել եք գեթ մեկ հնդիկի, ով Հայաստանում գողանում, թալանում կամ սպանում է: Վստահ եմ ՝ ոչ։ Նրանք բոլորը քրտնաջան աշխատում են, ոմանք Yandex-ի առաքման մեջ են, ոմանք գյուղատնտեսության, մի մասն էլ բացել է իր սրճարան ու փոքր խանութը: Ավելին, 44-օրյա պատերազմի ժամանակ Հայաստանում հնդիկներն օգնում էին ռազմաճակատին, հավաքում մարդասիրական օգնություն, կարում պաշտպանական ցանցեր, փող հավաքում վիրավորների ու փախստականների համար։
Եվ ամենակարևորը: Համոզված եղեք, որ հնդիկները երբեք չեն հանձնել իրենց հայրենիքը թշնամուն և ռոմանտիկ զգացմունքներ չունեն սովետական անցյալի նկատմամբ: Բայց որ ավելի կարևոր է՝ շատ լավ գիտեն, թե ինչ է Իսլամական ֆունդամենտալիզմը ՝ ի դեմս Պակիստանի, և իրենց դժվարին փորձով գիտեն արմատական իսլամական ահաբեկչության մասին հենց Հնդկաստանի ներսում։ Նրանք ոչ մի բարի զգացմունք չեն տածում Ադրբեջանի և նրա բռնապետ Ալիևի հանդեպ, նրանց համար ադրբեջանցիները նույն թշնամական պակիստանցիներն են իրենց մտածելակերպով և սովորույթներով ։
Հատուկ ուշադրություն դարձրեք այն հնդիկներին, որոնք իրենց գլխին չալմա են կրում: Նրանք սիկհեր են, ծագումով Հնդկաստանի հյուսիսում գտնվող Փենջաբ նահանգից։ 1946-1949 թվականների հնդկա-պակիստանյան առաջին պատերազմի ընթացքում՝ Բրիտանական Հնդկաստանը բուն Հնդկաստանի, Պակիստանի, Բանգլադեշի և Մյանմարի բաժանման ընթացքում հենց նրանց նախնիներն պակիստանցի իսլամիստները դաժանորեն կոտորեցին Լահորում և Կարաչիում:
Մինչ Հնդկաստանի բաժանումը ներկայիս Պակիստանի տարածքում ապրում էր 5 միլիոն սիկհ, այսօր պակիստանցիները գրեթե ոչ մեկին չեն թողել, նրանք կամ Սիկհերին սպանել են ընտանիքներով, կամ սիկհերը կարողացել են փախչել Հնդկաստան: Դա սիկհերի ցեղասպանություն էր պակիստանցի մահմեդականների կողմից, ինչպես Հայոց ցեղասպանությունը։ Եվ ես ձեզ վստահեցնում եմ, որ սիկհերը չեն մոռացել այդ կոտորածը, կարող եք ինքներդ նրանց հարցնել առիթի դեպքում »,-գրել է բլոգեր Ալեքսանդր Լապշինը։