Արմավիրում անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարողը կալանավորված է
Համացանցում տարածվող տեսանյութի վերաբերյալ տեղեկացնենք, որ այս տարվա մարտի 23-ին ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու վերաբերյալ ստացվել էր տեղեկություն։ Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվության բաժնից։
«Նույն օրը տուժած անչափահասն ու մայրը հրավիրվել են ոստիկանություն, ընդունվել է հաղորդում։ Ոստիկանների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել Արմավիր քաղաքի մի բնակիչ և հենց մարտի 23-ին նա հայտնաբերվել է, ձերբակալվել, ապա կալանավորվել»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ տելեգրամյան ալիքներից մեկը տեսանյութ է տարածել, որում առկա է մանկական պոռնոգրաֆիա: Նշվել է, որ երեխայի մայրը և տատը գիտեին երեխայի նկատմամբ իրականացված հանցավոր դրվագների մասին, սակայն ոչինչ չեն ձեռնարկել երեխային պաշտպանելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Քասախում անհայտ պատճառներով հեռացվել են աղբարկղերը, գոյացել է մեծ աղբակույտ. ինչ են մանրմասնում համայնքապետարանից
Կոտայքի մարզի Նաիրի (Եղվարդ) խոշորացված համայնքի Քասախ գյուղում «Կարմիր Խաչի» կազմակերպության հարակից տարածքից անհասկանա...
Մեծամորի թանգարանում մուտքի տոմսը 60 դրամ էր, դրա համար էլ մարդ չէր գնում. Փաշինյան
Մենք այս տարի փոխեցինք տոմսային քաղաքականությունը, որը բերել է նրան, որ հենց մեր արգելոց-թանգարանների մասով ունենք սեփակ...
Երեխաներին տանում, սար ենք ցույց տալիս, ասում՝ սա Արտաշատ մայրաքաղաքն է եղել. Փաշինյան
Արտաշատ պատմական մայրաքաղաքի պահպանված, տեսանելի հատվածը գտնվում է փշալարերից այնկողմ։ Ամիսներ առաջ ես այցելեցի և ինձ մո...
ՌՈ-ն 4076 սմարթֆոն է հայտնաբերել. զինծառայողները կարգապահական վաշտերում կրել են կարգապահական տույժեր
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը 2023 թվականի ընթացքում զորամասերում կատարած ամենօրյա պրոֆիլակտիկ աշխատանքների արդյունքում...