Երեխաներին տանում, սար ենք ցույց տալիս, ասում՝ սա Արտաշատ մայրաքաղաքն է եղել. Փաշինյան
Արտաշատ պատմական մայրաքաղաքի պահպանված, տեսանելի հատվածը գտնվում է փշալարերից այնկողմ։ Ամիսներ առաջ ես այցելեցի և ինձ մոտ հարց առաջացավ, թե ինչու Հայաստանի զբոսաշրջիկները, քաղաքացիները, դպրոցականները պետք է հասանելիություն չունենան մեր պատմական մայրաքաղաքին։ Այս մասին կառավարության նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այն տարածքները, որտեղ մեր երեխաներին տանում ենք էքսկուրսիա որպես Արտաշատ պատմական մայրաքաղաք, այնտեղ ըստ էության ոչինչ չկա։ Ցույց ենք տալիս սարը, ասում ենք՝ երեխաներ սա Արտաշատ մայրաքաղաքն է, յոթ բլուրներից մեկն է։ Բայց փշալարերից այնկողմ շատ պահպանված շինություններ կան։ Վերջերս հանձնարարական տվեցի ԱԱԾ-ին, ԿԳՄՍՆ-ին, որպեսզի հասանելիություն ապահովենք, որովհետև պատերից երևում է, որ այնտեղ ունենք նաև պահպանման խնդիր։ Մայրաքաղաք ասելիս պետք է տանենք տեսանելին ցույց տանք, մանավանդ, որ տեսանելի ու պահպանված շատ բան կա»,- ասաց նա։
Նմանատիպ հոդվածներ
Մեծամորի թանգարանում մուտքի տոմսը 60 դրամ էր, դրա համար էլ մարդ չէր գնում. Փաշինյան
Մենք այս տարի փոխեցինք տոմսային քաղաքականությունը, որը բերել է նրան, որ հենց մեր արգելոց-թանգարանների մասով ունենք սեփակ...
ՌՈ-ն 4076 սմարթֆոն է հայտնաբերել. զինծառայողները կարգապահական վաշտերում կրել են կարգապահական տույժեր
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը 2023 թվականի ընթացքում զորամասերում կատարած ամենօրյա պրոֆիլակտիկ աշխատանքների արդյունքում...
Բնակարանների իբր առքուվաճառքով զբաղվող նոր հանցավոր խումբ Երևանում․ «Ժողովուրդ»
Տեղեկությունների համաձայն՝ իրավապահները քննություն են սկսել Կենտրոն վարչական շրջանում գտնվող արժեքավոր բնակարանների` կեղ...
Քասախում անհայտ պատճառներով հեռացվել են աղբարկղերը, գոյացել է մեծ աղբակույտ. ինչ են մանրմասնում համայնքապետարանից
Կոտայքի մարզի Նաիրի (Եղվարդ) խոշորացված համայնքի Քասախ գյուղում «Կարմիր Խաչի» կազմակերպության հարակից տարածքից անհասկանա...