ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նորատուսցիները գյուղի կենտրոնում կրակներ են վառել
Նորատուսցիները հավաքը չեն դադարեցնում։ Նրանք գյուղի կենտրոնում կրակներ են վառել։
Այսօր Նորատուսում իրավիճակը լարված էր, գյուղը շրջապատված է եղել ներքին զորքերով, պարեկների հետ բախումներ են եղել։
Հիշեցնենք՝ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում կրքերը չեն հանդարտվում։ Երեկ գիշերվանից մի քանի գյուղերի ձկնաորսներ հավաքվել էին Նորատուս գյուղում և բողոքի ակցիա իրականացրել։
Ոստիկանությունն արդեն 3 օր է հերթապահում է՝ ձկնաորսների և ջրային պարեկների միջեւ բախումները կանխելու համար։
ՔԿ-ի հաղորդագրության համաձայն՝ Գեղարքունիքում ձկնորսների խուլիգանության, պաշտոնյաների պարտականություններին բռնության կիրառմամբ միջամտելու համար ձերբակալվել է 26 անձ։ Դիմակավորված ձկնորսները պարեկների վրա բենզինով լցված շշեր ու փայտեր են նետել։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դիմակավորված ձկնորսները պարեկների վրա բենզինով լցված շշեր ու փայտեր են նետել․ կան ձերբակալվածներ
Քրեական վարույթի շրջանակներում պարզվում են Գեղարքունիքի մարզում տասնյակ անձանց մասնակցությամբ տեղի ունեցած՝ առարկայի գոր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձկնաբույծները կրկին բողոքի են դուրս եկել․ մանրամասներ
Ձկնաբույծները կրկին բողոքի են դուրս եկել։ Նրանք այս անգամ իրենց բողոքի ցույցը սկսել են փողոց փակելով։ Ձկնաբույծները միակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ավտոբուսի ուղևորներին իջեցրել են և ասել՝ ճանապարհը սառած է, չեն քշում»․ օգտատեր
Երեկ երեկոյան Երևանում ձյան տեղումներից հետո Նոր Նորքի 6-րդ զանգվածում ավտոբուսները կանգնել են ու առաջ չեն շարժվել։ Ֆեյս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ճանապարհային նշանի և գծանշման անհամապատասխանություն՝ Հալաբյան փողոցում
Երևանում Հալաբյան փողոցի վերջնամասում՝ դեպի Դավթաշեն կամուրջ և Դավթաշեն գյուղ տանող խաչմերուկում առկա է ճանապարհային նշա...