ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձկնաբույծները կրկին բողոքի են դուրս եկել․ մանրամասներ
Ձկնաբույծները կրկին բողոքի են դուրս եկել։ Նրանք այս անգամ իրենց բողոքի ցույցը սկսել են փողոց փակելով։ Ձկնաբույծները միակողմանի փակել են Հրազդան մարզադաշտից Հաղթանակի կամուրջ տանող հատվածը և քայլերթով շարժվել են դեպի Կառավարութան շենք՝ բողոքի ակցիան այդտեղ շարունակելու նպատակով։
Նրանց պահանջն է չեղարկել ԱԺ-ում ընդունված ձկնաբուծական տնտեսությունների վերաբերյալ օրենքը: Հիշեցնենք՝ խորհրդարանում նոյեմբերի 22-ին ընդունվել է ջրային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, ըստ որի, Հայաստանի ձկնաբուծական տնտեսությունները, որոնք ջուր են ստանում ստորգետնյա հորատանցքերից, պետք է օգտագործեն միայն ջրի շրջանառության խնայող համակարգեր։ Ըստ ձկնարտադրողների՝ այս օրենքի կիրառման դեպքում, իրենց չեն կարողանալու աշխատել և կանգնալու են փակման շեմին։
Ձկնաբույծներից մեկը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ 969 ապօրինի հոր կա և պահանջեց ջրային ռեսուրսները խնայելու համար նախ փակել դրանք։
«Կան տիրազուրկ հորեր, որոնցից վայրկյանում 7,000-10,000լիտր ջուր է դուրս գալիս, եթե իրենք փակում են ամբողջ տիրազուրկ հորերը, մեզ փակելու խնդիր չկա։ Մենք չենք հրաժարվում, ասում ենք՝ եկեք փակենք, եթե ջուրը չի վերականգնվի, համաձայն ենք մերը փակելուն»,- նշել է նա։
Ձկնաբույծները հանդիպել են նաև ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյանին, սակայն, այս հարցում այդպես էլ ընդհանուր հայտարարի չեն եկել։
Հիշեցնենք, որ տևական ժամանակ է ձկնաբույծները բողոքի ակցիաներ են անցկացնում հունվարի 1-ից ուժի մեջ մտնող օրենքի դեմ։
Նշենք նաև, որ նոյեմբերի 25-ից մինչև հունվարի 20-ը արգելված է սիգի որսը, սակայն Երևանում ձկան պակաս չկա: Գործադիրի մեկ այլ որոշմամբ տարեսկզբից սիգի ձկնկիթի արտահանումը կարգելվի վեց ամսով, որի նպատակն է Սևանա լճում պահպանել ձկան կայուն զանգվածը:
Սիգի ձվադրման շրջանում ապօրինի որսի կանխարգելման համար լճի տարածքում ուժեղացված հսկողություն են իրականացնում տեսչականն ու «Սևան» ազգային պարկը: Պարեկները շրջայցի ընթացքում տուգանել են փողոցում ձուկ վաճառողներին, առգրավել խմբաքանակը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դիմակավորված ձկնորսները պարեկների վրա բենզինով լցված շշեր ու փայտեր են նետել․ կան ձերբակալվածներ
Քրեական վարույթի շրջանակներում պարզվում են Գեղարքունիքի մարզում տասնյակ անձանց մասնակցությամբ տեղի ունեցած՝ առարկայի գոր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ավտոբուսի ուղևորներին իջեցրել են և ասել՝ ճանապարհը սառած է, չեն քշում»․ օգտատեր
Երեկ երեկոյան Երևանում ձյան տեղումներից հետո Նոր Նորքի 6-րդ զանգվածում ավտոբուսները կանգնել են ու առաջ չեն շարժվել։ Ֆեյս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մանրամասներ՝ «կարմիր գծերի» մասին նոր որոշման վերաբերյալ
Էլեկտրական ավտոմեքենաներն ազատված են Երևանի կենտրոնում «կարմիր գծերի» տուրքերից: Այս մասին Auroranews-ի հետ զրույցում հա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ճանապարհային նշանի և գծանշման անհամապատասխանություն՝ Հալաբյան փողոցում
Երևանում Հալաբյան փողոցի վերջնամասում՝ դեպի Դավթաշեն կամուրջ և Դավթաշեն գյուղ տանող խաչմերուկում առկա է ճանապարհային նշա...