ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շաբաթ-կիրակի օրերին Հրազդանի կիրճում երթևեկությունը կարգելվի
Այսօր Երևանի գործակարգավարական նիստին քաղաքապետ Տիգրան Ավինյանին զեկուցվեց, որ Հրազդանի կիրճը պատրաստ է, ճանապարհային նշանները տեղադրվել են:
Դեռ նոյեմբերին Երևանի քաղաքապետերանում քննարկում էր եղել, որ Հրազդանի կիրճում մարզվող քաղաքացիների անվտանգությունը ապահովելու և առողջ ապրելակերպը խթանելու նպատակով շաբաթ-կիրակի օերերին ավտոմեքենաների երթևեկությունը արգելելու հնարավորություն է պետք ստեղծել:
Երթևեկությունը կարգելի շաբաթ և կիրակի օրերին՝ 06։00-ից մինչև 23։00-ն։
Auroranews-ին քաղաքապետերանից հայտնեցին, որ Հրազդանի կիրճը մարզվող քաղաքացիների համար կսկսի փակվել այս շաբաթ-կիրակիից, այսինքն՝ դեկտեմբերի 23-ին և 24-ին ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դիմակավորված ձկնորսները պարեկների վրա բենզինով լցված շշեր ու փայտեր են նետել․ կան ձերբակալվածներ
Քրեական վարույթի շրջանակներում պարզվում են Գեղարքունիքի մարզում տասնյակ անձանց մասնակցությամբ տեղի ունեցած՝ առարկայի գոր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ճանապարհային նշանի և գծանշման անհամապատասխանություն՝ Հալաբյան փողոցում
Երևանում Հալաբյան փողոցի վերջնամասում՝ դեպի Դավթաշեն կամուրջ և Դավթաշեն գյուղ տանող խաչմերուկում առկա է ճանապարհային նշա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Գայի պողոտայի որոշ հատվածներում
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով դեկտեմբերի 15-ից երթևեկության կազմակերպման փոփ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձկնաբույծները կրկին բողոքի են դուրս եկել․ մանրամասներ
Ձկնաբույծները կրկին բողոքի են դուրս եկել։ Նրանք այս անգամ իրենց բողոքի ցույցը սկսել են փողոց փակելով։ Ձկնաբույծները միակ...