ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գվինեայում տեղի ունեցեած պայթյունի հետևանքով տուժել է ավելի քան 100 մարդ
Գվինեայի մայրաքաղաք Կոնակրիում վառելիքի պահեստում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով զոհվել է առնվազն ութ մարդ, վիրավորվել՝ 84-ը։ Սրանք դեռ նախնական տվյալներ են: Հաղորդվում է նաև առնվազն 100 տուժածների մասին
Պայթյունը տեղի է ունեցել գիշերը Կալում շրջանում, որտեղ գտնվում են կառավարական շենքերը։ Պատճառը չի նշվում, սակայն պայթյունի վայրը տագնապալի է։ Հաղորդվում է, որ «տեղադրվել են անցակետեր, շտապօգնության մեքենաներն ու իրավապահները շրջում են տարածքում»:
Վախենալով վառելիքի հնարավոր ճգնաժամից՝ շատ վարորդներ հավաքվել են բենզալցակայանների մոտ՝ վառելիք հավաքելու համար։
Նաև պետական և մասնավոր հատվածի աշխատակիցներին, բացառությամբ պաշտպանության և անվտանգության ուժերի, ինչպես նաև բուժաշխատողների, հաղորդում են մնալ տանը։ Նշենք, որ ուսումնական հաստատությունները փակ են: