Պատահարներ

18+ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երեխաներին ուրախացնելիս Ձմեռ պապի հագուստով տղամարդն ընկել է 24-րդ հարկից և մահացել․ ՌԴ

Julya 1 րոպե 2,755 դիտում

ՌԴ Չելյաբինսկում Ձմեռ պապի հագուստով տղամարդն ընկել է բազմահարկ բնակելի շենքի 24-րդ հարկից: Այս մասին RBC-ին հայտնել է իր աղբյուրը։ Լրատվամիջոցի զրուցակցի խոսքով՝ տղամարդը տեղում մահացել է։


Դեպքի մասին գրել են նաև մի շարք թելեգրամյան ալիքներ և հրապարակել տեսանյութը։


Ողբերգությունը տեղի է ունեցել Չելյաբինսկի Լեսոպարկովայա փողոցում՝ երեխաների աչքի առաջ, երբ մանկական երեկույթի ժամանակ նա ցանկացել է ուրախացնել երեխաներին։


 Նախնական տվյալներով՝ տղամարդը կորցրել է ինքնատիրապետումը, քանի որ տեղի է ունեցել անվտանգության կանոնների խախտում, հայտնել են ՌԴ Քննչական կոմիտեից։







Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250