«Իլհամը խելացի մարդ է»․ Լուկաշենկոն՝ Ալիևի մասին
Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ անձնական զրույցում պատմել է Ղարաբաղի բնակչությանն աջակցելու ծրագրերի մասին։ Այս մասին ԱՊՀ երկրների անվտանգության և հետախուզական ծառայությունների ղեկավարների հանդիպմանը մասնակցող պատվիրակությունների ղեկավարների հետ հանդիպմանն ասել է Լուկաշենկոն։
«Իլհամը խելացի մարդ է, Դուբայում նրա հետ խոսել ենք Ղարաբաղում գտնվող մարդկանց մասին... Ասում եմ՝ ժողովուրդը գնաց, ասում է՝ մենք ոչ մեկին ձեռք չենք տա, ընդհակառակը, ուզում ենք բոլորը հասկանան, որ մենք քաղաքակիրթ երկիր ենք, մենք կօգնենք գոնե ամենօրյա մակարդակով։
Ես գիտեմ Ադրբեջանում տիրող իրավիճակը։ Այնտեղի իշխանությունները ուժեղ են, նրանք ի վիճակի են դա անել՝ և՛ աջակցություն, և՛ օգնություն»,- ասել է Լուկաշենկոն։
Նմանատիպ հոդվածներ
Մակրոնը Հայաստանի՝ Հռոմի ստատուտին միանալը որակել է խիզախություն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 75-ամյակին նվիրված երեկոյին անդրադարձ...
Հայաստանը պատրաստվո՞ւմ է դուրս գալ ՀԱՊԿ–ից. ՌԴ դեսպանը պատասխանել է
Թեև ՀՀ ներկայացուցիչները չեն մասնակցում կազմակերպության նիստերին, Հայաստանը չի պատրաստվում դուրս գալ Հավաքական անվտ...
Ադրբեջանը փորձում է ձգձգել խաղաղության գործընթացը․ ՀՀ ԱԳՆ-ն՝ այսօր սահմանին տեղի ունեցածի մասին
Դեկտեմբերի 4-ին ՀՀ Վայոց Ձորի մարզի ուղղությամբ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին Ադրբեջանի ԶՈւ դիպուկահարի կրակոցից մա...
Փաշինյանը մեկնել է Ռուսաստան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի ա...