Բաքուն պատասխանել է հայ-ադրբեջանական սահմանից զորքերի հետքաշման Երևանի առաջարկին
Բաքուն համաձայն չէ սահմանից զորքերը դուրս բերելու Երևանի առաջարկին: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։
«Կպատասխանեմ հակիրճ, համաձայն չեմ Հայաստանի ԱԳՆ ղեկավարի կարծիքի հետ»,-ասել է Բայրամովը՝ մեկնաբանելով Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունը՝ սահմանից երկու երկրների զորքերը հետքաշելու մասին:
«Հայ-ադրբեջանական սահմանը սահմանազատված չէ, սա բավականին բարդ խնդիր է։ Եթե զորքերը դուրս բերվեն առանց լիակատար համաձայնության գալու, ո՞վ կարող է երաշխավորել, որ կողմերից մեկը կրկին դիրքեր չի զբաղեցնի։
Այսօր ադրբեջանական բանակը պաշտպանում է Ադրբեջանի սահմանները, ինչը տրամաբանական է։ Ադրբեջանական բանակը որևէ մեկի բարի կամքով կամ հրավերով չի եկել այս սահմաններին կանգնել: Ադրբեջանական բանակը 30 տարվա արյունահեղությունից հետո ազատագրել է իր հողերը և այսօր կանգնած է սահմաններին։ Մեր սկզբունքային մոտեցումն այն է, որ Ադրբեջանի սահմանը կարող են պաշտպանել միայն ադրբեջանցի զինվորները, դա չի կարելի վստահել երրորդ կողմին։ Դա Ադրբեջանի ինքնիշխան իրավունքն է։
Մենք խորհուրդ ենք տալիս Հայաստանին ուշադրություն դարձնել մեր կառուցողական առաջարկներին։ Այս դեպքում հարցերը կարող են դրական զարգանալ»,- ասել է Բայրամովը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանն ու Բաքուն քննարկում են հայ-ադրբեջանական միջպետական սահմանից զորքերի հետքաշման տարբերակը։
Նմանատիպ հոդվածներ
Մակրոնը Հայաստանի՝ Հռոմի ստատուտին միանալը որակել է խիզախություն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 75-ամյակին նվիրված երեկոյին անդրադարձ...
Հայաստանը պատրաստվո՞ւմ է դուրս գալ ՀԱՊԿ–ից. ՌԴ դեսպանը պատասխանել է
Թեև ՀՀ ներկայացուցիչները չեն մասնակցում կազմակերպության նիստերին, Հայաստանը չի պատրաստվում դուրս գալ Հավաքական անվտ...
Ադրբեջանը փորձում է ձգձգել խաղաղության գործընթացը․ ՀՀ ԱԳՆ-ն՝ այսօր սահմանին տեղի ունեցածի մասին
Դեկտեմբերի 4-ին ՀՀ Վայոց Ձորի մարզի ուղղությամբ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին Ադրբեջանի ԶՈւ դիպուկահարի կրակոցից մա...
Փաշինյանը մեկնել է Ռուսաստան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի ա...