Բաքուն չի արձագանքել այսօրվա հանդիպման մասնակցության հրավերին․ ՀՀ ԱԳՆ
Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների խմբի բոլոր անդամներին ուղարկվել է համատեղ հրավեր Հայաստանի արտգործնախարարի և ՄԱԿ Գլխավոր քարտուղարի տեղակալի կողմից, Ադրբեջանական կողմը մասնակցության հրավերին չի արձագանքել։ Այս մասին «Ազատության» հարցին ի պատասխան, պարզաբանել է արտգործնախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Լրատվամիջոցը Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից հետաքրքրվել էր, թե Ադրբեջանը և՞ս այդ կազմակերպության անդամ է։
Բադալյանը նշել է, որ այն ՄԱԿ-ի հետ համատեղ Հայաստանում երբևէ կազմակերպված ամենախոշոր միջոցառումներից է, մասնակցում են 30-ից ավելի օտարերկրյա պատվիրակություններ, որոնց թվում են՝ դեպի ծով ելք չունեցող զարգացող և տարանցիկ երկրների ներկայացուցիչներ, տարածաշրջանի և Հայաստանի հարևան երկրների ներկայացուցիչներ:
«Միջոցառման ձևաչափը թույլ է տալիս նաև տեսաուղերձով հանդես գալու հնարավորություն, ինչի շնորհիվ կապահովվի ՄԱԿ Աֆրիկայի, ինչպես նաև ՄԱԿ Ասիայի և Խաղաղ օվկիանոսի տնտեսական և սոցիալական հանձնաժողովների, Համաշխարհային մաքսային կազմակերպության և Սևծովյան տնտեսական համագործակցության գլխավոր քարտուղարների հեռավար մասնակցությունը», - նշել է Բադալյանը լրատվամիջոցի հետ զրույցում:
Հիշեցնենք՝ այսօր Երևանում կայացավ Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպումը։
Նմանատիպ հոդվածներ
Մակրոնը Հայաստանի՝ Հռոմի ստատուտին միանալը որակել է խիզախություն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 75-ամյակին նվիրված երեկոյին անդրադարձ...
Հայաստանը պատրաստվո՞ւմ է դուրս գալ ՀԱՊԿ–ից. ՌԴ դեսպանը պատասխանել է
Թեև ՀՀ ներկայացուցիչները չեն մասնակցում կազմակերպության նիստերին, Հայաստանը չի պատրաստվում դուրս գալ Հավաքական անվտ...
Ադրբեջանը փորձում է ձգձգել խաղաղության գործընթացը․ ՀՀ ԱԳՆ-ն՝ այսօր սահմանին տեղի ունեցածի մասին
Դեկտեմբերի 4-ին ՀՀ Վայոց Ձորի մարզի ուղղությամբ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին Ադրբեջանի ԶՈւ դիպուկահարի կրակոցից մա...
Փաշինյանը մեկնել է Ռուսաստան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի ա...