Խանդանյանի կոշտ արձագանքը ֆրանսիական զինամթերքի մասին ՌԴ-ից հնչող հայտարարություններին
Հայաստանը շատ լավ ուսումնասիրում է, թե ինչ զինամթերք է ձեռք բերում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։
«Այն փոխվստահությունը, որ կա մեր ու այն գործընկերների միջև, որոնք Հայաստանին որոշ տեսակի պաշտպանական միջոցներ են տրամադրում, կարծում եմ, շատ ապահով է»,- նշել է նա։
Խանդանյանն ընդգծել է՝ այն մեկնաբանությունները, որ արվում են ռուսական կողմից, տրամաբանական ու ստույգ չեն։
Պատգամավորը նաև հույս ունի, որ պարտավորությունները, որ ստանձնել է Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ՝ կկատարի։ Նա ասել է, թե կառավարության գործընկերները նշել են՝ աշխատում են ռուսական կողմի հետ, որ զենքի մատակարարման հարցը լուծվի։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, թե «Bastion» տիպի զրահամեքենաները, որոնք Ֆրանսիան մատակարարելու է Հայաստանին, իրացվելի չեն։
Նմանատիպ հոդվածներ
Մակրոնը Հայաստանի՝ Հռոմի ստատուտին միանալը որակել է խիզախություն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 75-ամյակին նվիրված երեկոյին անդրադարձ...
Ադրբեջանը փորձում է ձգձգել խաղաղության գործընթացը․ ՀՀ ԱԳՆ-ն՝ այսօր սահմանին տեղի ունեցածի մասին
Դեկտեմբերի 4-ին ՀՀ Վայոց Ձորի մարզի ուղղությամբ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին Ադրբեջանի ԶՈւ դիպուկահարի կրակոցից մա...
Պեսկովը՝ Հայաստանի և Մեծ Բրիտանիայի ռազմական համագործակցության մասին
Մոսկվան Երևանին համարում է դաշնակից և ծրագրում է բարեկամական հարաբերություններ զարգացնել նրա հետ: Այս մասին լրագրողներին...
Հայտնի է, թե ինչ են որոշել Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը
Նոյեմբերի 30-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ա...