Մեր տարածաշրջանում Ադրբեջանն ինչ ուզել՝ արել է, իսկ ՌԴ-ն կա՛մ չի կարողացել, կա՛մ չի արձագանքել. Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ Ռուսաստանի կողմից Հայաստանին զենք չմատակարարելու հարցը կարող է ׇգործընկերային ձևով լուծել:
«Ռուսական կողմը շանս ունի ցույց տալու, որ, այնուամենայնիվ, ինքը շարունակում է հավատարիմ մնալ իր հայտարարած սկզբունքներին ու ստորագրած փաստաթղթերին, բայց սա ոչ մի ձև չի ազդելու Հայաստանի որոշման վրա` ապահովել Հայաստանի անվտանգությունը»,- ասել է Ալեն Սիմոնյանը:
Սիմոնյանի խոսքով՝ փաստ է, որ Ռուսաստանը չի կատարում իր պարտավորությունները, իսկ Հայաստանը պետք է պաշտպանի իր շահերը:
Հարցին` ՀԱՊԿ նիստին չմասնակցելու որոշումը ինչո՞վ է Սիմոնյանը հիմնավորել` նա պատասխանել է, որ այդ նիստին մասնակցելու իմաստ չի տեսնում:
«Կան չլուծված հարցեր, մարդիկ չեն կատարում իրենց պարտավորությունները»,- ասել է ԱԺ նախագահը։
Սիմոյանի խոսքով` Ադրբեջանն ինչ ուզել` մեր տարածաշրջանում արել է, ու Ռուսաստանը կա՛մ չի կարողացել, կա՛մ չի արձագանքել:
«Հիշո՞ւմ եք՝ ինչ աղմուկ բարձրացրեց Ռուսաստանը, երբ Հայաստանը հումանիտար օգնություն ուղարկեց Ուկրաինա, երբ մի քանի տարի էր` պատերազմ էր: Ադրբեջանը բազմաթիվ անգամ նման օգնություն է ուղարկել, բայց ոչ մի ծպտուն Ռուսաստանի «արդարացի» ԱԳՆ-ից», - նշել է Սիմոնյանը:
Ըստ Ալեն Սիմոնյանի՝ ՌԴ-ն շատ ցավոտ է արձագանքում Հայաստանի պարագայում, իսկ Ադրբեջանի պարագայում ձև է անում, թե չի նկատել:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը փորձում է ձգձգել խաղաղության գործընթացը․ ՀՀ ԱԳՆ-ն՝ այսօր սահմանին տեղի ունեցածի մասին
Դեկտեմբերի 4-ին ՀՀ Վայոց Ձորի մարզի ուղղությամբ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին Ադրբեջանի ԶՈւ դիպուկահարի կրակոցից մա...
Մակրոնը Հայաստանի՝ Հռոմի ստատուտին միանալը որակել է խիզախություն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 75-ամյակին նվիրված երեկոյին անդրադարձ...
Պեսկովը՝ Հայաստանի և Մեծ Բրիտանիայի ռազմական համագործակցության մասին
Մոսկվան Երևանին համարում է դաշնակից և ծրագրում է բարեկամական հարաբերություններ զարգացնել նրա հետ: Այս մասին լրագրողներին...
Հայտնի է, թե ինչ են որոշել Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը
Նոյեմբերի 30-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ա...