![Անսպասելի որոշումներ Թուրքիայի վերաբերյալ․ ինչ է հայտարարել Հունաստանի վարչապետը](https://auroranews.am/storage/img/base_image/2023-12-07/6571d2d4bff4a.webp)
Անսպասելի որոշումներ Թուրքիայի վերաբերյալ․ ինչ է հայտարարել Հունաստանի վարչապետը
![Անսպասելի որոշումներ Թուրքիայի վերաբերյալ․ ինչ է հայտարարել Հունաստանի վարչապետը](https://auroranews.am/storage/img/base_image/2023-12-07/6571d2d4bff4a.webp)
Հունաստանը որոշել է ակտիվացնել հարաբերությունները Թուրքիայի հետ և աջակցել ԵՄ-ին անդամակցելու նրա ջանքերին։ Այս մասին հայտարարել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
«Մենք աջակցելու ենք Թուրքիային ԵՄ-ին անդամակցելու գործընթացում։ Մենք հենց նոր բարիդրացիության հռչակագիր ենք ստորագրել»,- ասել է Միցոտակիսը:
Նա հավելել է, որ Թուրքիայի քաղաքացիների համար 7-օրյա առանց վիզայի ճանապարհորդությունը Էգեյան ծովի 10 կղզիներ կվերականգնվի։
«Ես հավատում եմ, որ մենք հասել ենք լարված հարաբերությունների ավարտին: Երկու հարևան երկրները պետք է գործեն միասին։ Մենք պետք է հրաշալի ապագա ստեղծենք»,- հավելել է Միցոտակիսը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ հանդիպումմից հետո հայտարարել է, որ Թուրքիայի և Հունաստանի միջև չկա որևէ խնդիր, որը հնարավոր չէ լուծել։
«Մենք հույս ունենք լուծել մեր խնդիրները կառուցողական երկխոսության, բարիդրացիական հարաբերությունների միջոցով՝ միջազգային օրենքի հիման վրա», - մամուլի ասուլիսում հայտարարել է Էրդողանը և հավելել․ «ողջ տարածաշրջանի շահերից կբխի Կիպրոսի հարցում հասնել արդար, տևական և կայուն լուծման՝ հիմնվելով կղզու իրողությունների վրա»։
Էրդողանը նաև նշել է, որ ցանկանում է «օրինակ ծառայել աշխարհին»՝ Թուրքիայի և Հունաստանի միջև համատեղ քայլերի ձեռնարկմամբ։