Զախարովայի հայտարարությունը՝ Սպիտակի երկրաշարժի մասին
Ռուսաստանը միշտ հիշելու է 1988 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժը, մենք հայ ժողովրդի այս դժբախտությունը ընկալում ենք որպես մերը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Սպիտակի դասերից մեկը ռուս և հայ ժողովուրդների դարավոր բարեկամության անձեռնմխելիության գիտակցումն է՝ փորձված տարբեր դժբախտություններով, ինչպես էլ որ զարգանա քաղաքական իրավիճակը։
Մեր եղբայրական միասնությունը կհաղթահարի ցանկացած դժվարություն, քանի որ այն ժամանակի փորձության է ենթարկվել»,-ասել է նա։
Հիշեցնենք՝ Սպիտակի երկրաշարժը տեղի է ունեցել Հայաստանի հյուսիսարևմտյան մասում 1988 թվականի դեկտեմբերի 7-ին՝ տեղական ժամանակով ժամը 11:41-ին։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը փորձում է ձգձգել խաղաղության գործընթացը․ ՀՀ ԱԳՆ-ն՝ այսօր սահմանին տեղի ունեցածի մասին
Դեկտեմբերի 4-ին ՀՀ Վայոց Ձորի մարզի ուղղությամբ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին Ադրբեջանի ԶՈւ դիպուկահարի կրակոցից մա...
Մակրոնը Հայաստանի՝ Հռոմի ստատուտին միանալը որակել է խիզախություն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 75-ամյակին նվիրված երեկոյին անդրադարձ...
Հայտնի է, թե ինչ են որոշել Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը
Նոյեմբերի 30-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ա...
Պեսկովը՝ Հայաստանի և Մեծ Բրիտանիայի ռազմական համագործակցության մասին
Մոսկվան Երևանին համարում է դաշնակից և ծրագրում է բարեկամական հարաբերություններ զարգացնել նրա հետ: Այս մասին լրագրողներին...