Աղմուկ-աղաղակով ձերբակալվածները մի քանի օր հետո սրճարաններում սուրճ են վայելում. վարչապետ
Ազգային ժողովում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի քաղաքացին դեռևս չունի արդարության ու արդարադատության անխուսափելիության զգացում:
Նրա խոսքով՝ սա, ըստ նրա, լրջագույն պրոբլեմ է:
«Բայց առավել կարևոր է, որ հանրության այս ընկալումն ունի խորքային ու օբյեկտիվ պատճառներ: Աղմուկ-աղաղակով, դիմակ-հրազենով կասկածյալների ձերբակալությունների տեսարաններն ու ապա այն փաստը, որ մի քանի օրից այդ նույն կասկածյալներին մարդիկ տեսնում են սրճարաններում սուրճ վայելելիս, կոգնիտիվ դիսոնանս է առաջացնում հանրային գիտակցության մեջ»,- նշել է Փաշինյանը:
Նրա ընկալումն այն է, որ քննչական ու օպերատիվ մարմինները իրենց գործունեությունը լուսաբանելիս պետք է սկսեն ավելի շատ հենվել դատավճիռների, քան նախնական գործողությունների վրա, որոնց դատական ելքը ոչ ոք չգիտի:
Վարչապետն ասել է, որ դատական համակարգում խորը խնդիրներ կան:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը փորձում է ձգձգել խաղաղության գործընթացը․ ՀՀ ԱԳՆ-ն՝ այսօր սահմանին տեղի ունեցածի մասին
Դեկտեմբերի 4-ին ՀՀ Վայոց Ձորի մարզի ուղղությամբ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին Ադրբեջանի ԶՈւ դիպուկահարի կրակոցից մա...
Մակրոնը Հայաստանի՝ Հռոմի ստատուտին միանալը որակել է խիզախություն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 75-ամյակին նվիրված երեկոյին անդրադարձ...
Պեսկովը՝ Հայաստանի և Մեծ Բրիտանիայի ռազմական համագործակցության մասին
Մոսկվան Երևանին համարում է դաշնակից և ծրագրում է բարեկամական հարաբերություններ զարգացնել նրա հետ: Այս մասին լրագրողներին...
Հայտնի է, թե ինչ են որոշել Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը
Նոյեմբերի 30-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ա...