Եվս մեկ օր՝ առանց տեղումների. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Հայաստանի Հանրապետության տարածքում դեկտեմբերի 5-ին, 8-ին, 9-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 6-ի գիշերը, 7-ի ցերեկը առանձին շրջաններում, 6-ի և 9-ի ցերեկը, 7-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ։
Տեղեկությունը հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։
Քամին՝ հարավ-արևմտյան 2-5 մ/վ, դեկտեմբերի 5-ին առանձին վայերում սպասվում է քամու ուժգնացում 14-16 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 6-ի ցերեկը կնվազի 3-4, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 8-10 աստիճանով։
Երևանում դեկտեմբերի 5-ին, 8-ին, 9-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 6-ին, 7-ի գիշերը, 9-ի ցերեկը սպասվում է անձրև, գիշերը և առավոտյան՝ մառախուղ։
Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի այսօր ցերեկը 12-14, երեկոյան՝ 6-8 աստիճան։
Նմանատիպ հոդվածներ
«Իգիթ» ՍՊԸ-ն տուգանվել է 32 միլիոն դրամ` հասարակության մոլորեցմամբ անբարեխիղճ մրցակցության համար
Հասարակության մոլորեցմամբ անբարեխիղճ մրցակցության համար Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը «Իգիթ» ընկերությանը տուգ...
Զգուշացեք. խարդախությունների նոր տարբերակ է գործածվում
Խարդախությունների զոհեր են դարձել Auroranews-ին ահազանգած քաղաքացիները: Նրանք մասնավորապես հայտնում են, որ խաբեբանե...
Հայաստանն Ադրբեջանի դեմ գանգատ է պատրաստում ՄԻԵԴ-ում` արցախցիների գույքի իրավունքի վերականգնման հարցով
Հայաստանն Ադրբեջանի դեմ միջպետական գանգատ է նախապատրաստում ՄԻԵԴ-ում՝ Լեռնային Ղարաբաղի գույքային իրավունքի վերականգնման...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՔՊ-ն Ալավերդիում իշխանություն չի լինելու. լարված իրավիճակ` Ալավերդու համայնաքապետարանում
Ալավերդու ավագանու ՔՊ խմբակցությունը նախաձեռնել է «Ապրելու երկիր» կուսակցությունից համայնքապետ Արկադի Թամազյանին անվստահ...