ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՔՊ-ն Ալավերդիում իշխանություն չի լինելու. լարված իրավիճակ` Ալավերդու համայնաքապետարանում
Ալավերդու ավագանու ՔՊ խմբակցությունը նախաձեռնել է «Ապրելու երկիր» կուսակցությունից համայնքապետ Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու գործընթաց։
Ալավերդու բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում ավագանու այս նախաձեռնության դեմ։ Այս պահին մեծ թվով ոստիկաններ թույլ չեն տալիս համայնքապետարանի աշխատակիցներին մուտք գործել շենք։
ՔՊ-ն համայնքապետին անվստահություն հայտնելու վերաբերյալ ավագանու որոշում է ներկայացրել, որը պետք է քննարկվի նիստի օրակարգում։ Համայնքապետ Արկադի Թամազյանը հայտարարել է, որ ՔՊ-ն օրենքի խախտմամբ է փորձում իրեն պաշտոնազրկել։
Նշվում է որ փրկարարները կոտրելու միջոցով բացեցին խորհրդակցությունների սենյակի դուռը, որպեսզի ՔՊ-ի ավագանու անդամները կարողանան իմպիչմենթի գործընթաց սկսել և հեռացնել Թամազյանին համայնքապետի պաշտոնից:
Նմանատիպ հոդվածներ
«Իգիթ» ՍՊԸ-ն տուգանվել է 32 միլիոն դրամ` հասարակության մոլորեցմամբ անբարեխիղճ մրցակցության համար
Հասարակության մոլորեցմամբ անբարեխիղճ մրցակցության համար Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը «Իգիթ» ընկերությանը տուգ...
ԱՐԽԻՎԱՅԻՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երգում են Հայկոն և Արա Մարտիրոսյանը
Համացանցում արխիվային տեսանյութեր են տարածվել՝ կյանքից անժամանակ հեռացած երգիչներ Հայկոյի ու Արա Մարտիրոսյանի վերաբերյալ...
Բողոքի ակցիա. «Վերածնունդ» ավանի բնակիչները ներկայացնում են իրենց դժգոհությունները
Վերածնունդ ավանի բնակիչները հավաքվել են բարձրաձայնելու թաղամասն օր առաջ բնակեցնելու խնդիրը: Տարբեր պատճառներով նախագծի ա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արարատի մարզի ֆերմերներն ու մսավաճառները փակել են Արտաշատ-Երևան մայրուղին
Արարատի մարզի ֆերմերներն ու մսավաճառները դեմ են դեկտեմբերի 6-ից ուժի մեջ մտնող պարտադիր սպանդանոցային մորթի պահանջին։ Նո...