Ուկրաինայի վիճակը ծանր է․ Պետդեպը հայտարարություն է արել
Միացյալ Նահանգներն Ուկրաինայի վիճակը ծանր է գնահատում՝ հաշվի առնելով, որ Կիևին աջակցելու համար ամերիկյան վարչակազմի հատկացրած գումարը շուտով կսպառվի։ Այս մասին, ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը։
«Ռազմի դաշտում իրավիճակը, միանշանակ, ծանր է։ Ինչ վերաբերում է լրացուցիչ ֆինանսավորման խնդրանքին, ապա մենք լրջորեն մտահոգված ենք, որ միջոցները սպառվում են»,- ասել է Պետդեպի ներկայացուցիչը։
Ինչպես ընդգծել է Միլլերը, ԱՄՆ Կոնգրեսի կողմից ի սկզբանե նախագահ Ջո Բայդենին հատկացված ընդհանուր միջոցներից ծախսվել է արդեն գումարի ավելի քան 97 տոկոսը։
«Շատ շուտով դրանք (միջոցները - խմբ․) կսպառվեն»,- հավելել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Տոյվո Կլաարը՝ ադրբեջանական զինուժի կրակոցից հայ զինծառայողի մահվան լուրի վերաբերյալ
Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը «մտահոգիչ» է անվանել ադրբեջանական զինուժի կրակ...
Ավելի քան 30 մարդ է զոհվել բնակելի շենքին հասցված հարվածից
Գազայի հատվածի կենտրոնում բնակելի շենքերից մեկին հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 մարդ է զոհվել։Այս մասին հայտնում...
Ուկրաինան ստացել է նոր հրթիռներ՝ անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարելու համար
Մեծ Բրիտանիան ուկրաինական կողմին է փոխանցել հավելյալ քանակությամբ բազմաֆունկցիոնալ Martlet հրթիռներ, որոնք օգտագործվում...
Իսրայելը հայտարարել է Գազայի հատվածում ցամաքային գործողության երրորդ փուլի մեկնարկի մասին
Իսրայելական բանակն անցել է Գազայի հատվածում ցամաքային գործողության երրորդ փուլին և ներկա պահին շրջափակում է Խան Յունիսը՝...