Իսրայելը հայտարարել է Գազայի հատվածում ցամաքային գործողության երրորդ փուլի մեկնարկի մասին
Իսրայելական բանակն անցել է Գազայի հատվածում ցամաքային գործողության երրորդ փուլին և ներկա պահին շրջափակում է Խան Յունիսը՝ անկլավի հարավային մասի ամենամեծ քաղաքը։ Այս մասին, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետ Հերցի Հալևին։
«Պատերազմի մեկնարկից 60 օր անց մեր զորքերն այժմ Գազայի հատվածի հարավում շրջապատում են Խան Յունիս շրջանը: Միևնույն ժամանակ մենք շարունակում ենք ամրապնդել մեր նվաճումները Գազայի հատվածի հյուսիսում», - նշել է նա, ապա հավելել, - «Մենք անցել ենք ցամաքային գործողության երրորդ փուլին: Մենք գրավել ենք ՀԱՄԱՍ-ի բազմաթիվ հենակետեր Գազայի հատվածի հյուսիսում, և այժմ գործում ենք հարավում գտնվող նրանց հենակետերի դեմ»:
Գլխավոր շտաբի պետն ընդգծել է, որ իսրայելական բանակը պատանդների ազատ արձակման համար սահմանված հումանիտար դադարից անմիջապես հետո շատ արագ վերսկսել է ռազմական գործողություններն անկլավում։
«Նրանք, ովքեր կարծում էին, թե Իսրայելի պաշտպանության բանակը չի իմանա՝ ինչպես վերսկսել մարտերը դադարից հետո, սխալվել են, և ՀԱՄԱՍ-ն արդեն զգում է դա: Վերջին օրերին ոչնչացվել են ՀԱՄԱՍ-ի շատ զինյալներ, այդ թվում՝ բարձրաստիճան հրամանատարներ», - հավելել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Ավելի քան 30 մարդ է զոհվել բնակելի շենքին հասցված հարվածից
Գազայի հատվածի կենտրոնում բնակելի շենքերից մեկին հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 մարդ է զոհվել։Այս մասին հայտնում...
Ուկրաինայի վիճակը ծանր է․ Պետդեպը հայտարարություն է արել
Միացյալ Նահանգներն Ուկրաինայի վիճակը ծանր է գնահատում՝ հաշվի առնելով, որ Կիևին աջակցելու համար ամերիկյան վարչակազմի հատկ...
Գերիների թվում կան ամերիկացիներ․ Սպիտակ տուն
Ամերիկայի Միացյալ Նահանգները շարունակում է աշխատել Գազայի հատվածում հումանիտար հրադադարը վերսկսելու և ՀԱՄԱՍ-ի կողմից պ...
Իսրայելը Հորդանան գետի արևմտյան ափին ձերբակալել է 29 պաղեստինցու
Իսրայելի անվտանգության ուժերը Հորդանան գետի արեւմտյան ափին հակաահաբեկչական գործողությունների ժամանակ երկուշաբթի գիշերը ձ...