ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կմեղմացվի առանց ԱՊՊԱ–ի մեքենա վարելու պատիժը․ նոր նախագիծ
ԱՊՊԱ պայմանագիր չունեցող քաղաքացիների համար ՀՀ խորհրդարանը խրախուսող նորմ է առաջարկում։ ՔՊ–ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում ներկայացրել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծը։
Այժմ ՀՀ քաղաքացիներն ԱՊՊԱ պայմանագիր չունենալու պարագայում տուգանվում են 100 000 դրամով։
«Ըստ խրախուսվող նորմի` ԱՊՊԱ պայմանագիր չունենալու հանգամանքը արձանագրելուց հետո 24 ժամվա ընթացքում պայմանագիր կնքելու և դրա մասին հավաստի ապացույց ոստիկանություն ներկայացնելու դեպքում քաղաքացին կկարողանա վճարել 25 000 դրամ տուգանք` 100 000–ի փոխարեն»,– ասել է պատգամավորը։
Հարցը քննարկվել է ներքին գործերի նախարարության գործընկերների հետ, դեռևս որոշ տեխնիկական հարցեր պետք է քննարկվեն։ Ներկա պահին հստակեցումներ պետք է մտցվեն, որ գուցե ՆԳՆ–ում տվյալների բազա ստեղծվի, որպեսզի, այնուամենայնիվ, վարորդները ստիպված չլինեն գնալ ոստիկանություն և ներկայացնել համապատասխան փաստաթուղթը։
Հավելենք, որ նախագիծը դրական եզրակացություն ստացավ հանձնաժողովում և կքննարկվի խորհրդարանի լիագումար նիստում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցի «ռազմական փորձագետը»՝ Կոմիտասի պողոտայում․ վերջինս առանց անձնագրի՞ է Հայաստան մուտք գործել
Ադրբեջանում «ռազմական փորձագետ» ներկայացող Թելման Գասիմովը տեսանյութ է տարածել, իբր գաղտնի եղել է Երևանում և տեսանկարահա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱԱԾ-ն՝ Կոմիտասի պողոտայից ադրբեջանցու տարածած տեսանյութի մասին
Ադրբեջանի փորձագիտական շրջանակներում որպես ռազմական փորձագետ և հայագետ ներկայացող, հայտնի և «լուրջ մասնագետ» Թելման Գասի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վաղվանից երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Դավթաշենի կամրջում և Սասնա Ծռեր փողոցում
Դեկտեմբերի 8-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Դավթաշենի կամրջում և Սասնա Ծռեր փողոցում։ Այս մասին հայտ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՊԵԿ-ի հորդորը՝ մեքենաների մաքսազերծման գործընթացի վերաբերյալ
Հունվարի 1-ից Հայաստանում մշտական բնակություն ունեցող անձինք, որոնք 3-րդ երկրից ժամանակավոր ավտոմեքենա կներկրեն, պետք է...