Սպիտակ տան գումարներն Ուկրաինայի համար վերջացել են
Սպիտակ տունը նամակ է հղել ԱՄՆ Կոնգրեսի ղեկավարությանը` զգուշացնելով, որ Ուկրաինային օգնության համար գումարը կսպառվի մինչև տարեվերջ, եթե օրենսդիրները չհաստատեն ֆինանսավորման պահանջվող ավելացումը: Այս մասին գրում է Bloomberg-ը։
«Մենք ֆինանսների կախարդական պաշար չունենք այս իրավիճակին դիմակայելու համար։ Մեր գումարները վերջացել են և գրեթե ժամանակն է սպառվել»,- իր նամակում ասել է Սպիտակ տան կառավարման և բյուջեի գրասենյակի ղեկավարը:
Պաշտոնյայի խոսքով՝ Կոնգրեսի անգործությունը «Ուկրաինան ծնկի կբերի մարտի դաշտում, ինչը ոչ միայն կվտանգի Ուկրաինայի ձեռք բերած հաջողությունները, այլև կմեծացնի ռուսական ռազմական հաղթանակների հավանականությունը»։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը փորձում է ձգձգել խաղաղության գործընթացը․ ՀՀ ԱԳՆ-ն՝ այսօր սահմանին տեղի ունեցածի մասին
Դեկտեմբերի 4-ին ՀՀ Վայոց Ձորի մարզի ուղղությամբ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին Ադրբեջանի ԶՈւ դիպուկահարի կրակոցից մա...
Պեսկովը՝ Հայաստանի և Մեծ Բրիտանիայի ռազմական համագործակցության մասին
Մոսկվան Երևանին համարում է դաշնակից և ծրագրում է բարեկամական հարաբերություններ զարգացնել նրա հետ: Այս մասին լրագրողներին...
Հայտնի է, թե ինչ են որոշել Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը
Նոյեմբերի 30-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ա...
Ռուսաստանում Փաշինյանին սպասում են․ Պեսկով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ծրագրերի մեջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույց դեռևս ներառված չէ։ Այս մասի...