Հայաստանում մարդկանց թույլ կտան ազատ զենք կրել
Հայաստանում անհրաժեշտ է օրենսդրական մակարդակով կարգավորել զենքի կիրառմամբ քաղաքացիների ինքնապաշտպանության իրավունքի հարցը։ Այս մասին Ազգային ժողովում «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց օրենսդրական նախաձեռնության հեղինակ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը:
Պատգամավորի խոսքով՝ ներկայացված փաթեթն ուղղված է այս ոլորտում կոռուպցիոն հնարավոր դրսեւորումների վերացմանը, ապօրինի զենքի քանակի կրճատմանը և ապօրինի շրջանառությունից դրանց աստիճանական դուրսբերմանը։ «Երկրի քաղաքացիները, մասնավորապես, հրազեն կրելու իրավունք կստանան, եթե կատարեն մի շարք պահանջներ, այդ թվում՝ հոգեկան կայունություն, համապատասխան լիցենզիայի առկայությունը և այլն»,- պարզաբանեց պատգամավորը։
Նշվել է, որ նախագծերի փաթեթի ընդունումը կնպաստի նաեւ որսորդության, սիրողական եւ սպորտային հրաձգության, ինչպես նաեւ ռազմամարզության զարգացմանը:
Հարակից զեկուցող, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը, կարեւորելով օրենսդրական փաթեթի ընդունումը, գործընկերներին կոչ է արել կողմ քվեարկել:
ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումը: Նա կարեւորել է հեղինակի հետ համատեղ աշխատանքը փաթեթի վերաբերյալ:
Քննարկման արդյունքում օրենսդրական փաթեթը ստացել է դրական եզրակացություն:
Նմանատիպ հոդվածներ
«Հայասաթ-1» արբանյակի հետ հաջողվել է կապ հաստատել
Բազումք տիեզերական հետազոտությունների կենտրոնից հայտնում են՝ «Հայասաթ-1» արբանյակի հետ հաջողվել է կապ հաստատել։«Անկախ Հա...
Մեկնարկել է Ադրբեջանի կողմից գերեվարված Գագիկ Ոսկանյանի դատավարությունը
Այս պահին Բազքվում մեկնարկել է Ադրբեջանի կողմից գերեվարված պահեստազորային Գագիկ Ոսկանյանի դատավարությունը:Ադրբեջանական Ա...
Ռուսաստանցի ռելոկանտները խոսել են Հայաստանում գների բարձրացումից
2022 թվականին 100 հազար ռուսաստանցի է տեղափոխվել Հայաստան։ RBK-ն հիշեցնում է էկոնոմիկայի նախարարի պաշտոնը զբաղեցնող Վահա...
«Էլեկտրական ավտոմեքենաներն ազատված են «կարմիր գծերի» տուրքից և ազատված են մնալու». փոխքաղաքապետ
Էլեկտրական ավտոմեքենաները ազատված կլինեն Երևանի կենտրոնում ավտոկայանատեղիում (կարմիր գծեր) կայանելու համար տուրքերից։ Եր...