Մեկնարկել է Ադրբեջանի կողմից գերեվարված Գագիկ Ոսկանյանի դատավարությունը
Այս պահին Բազքվում մեկնարկել է Ադրբեջանի կողմից գերեվարված պահեստազորային Գագիկ Ոսկանյանի դատավարությունը:
Ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը հայտնում է, որ Գագիկ Ոսկանյանի դատական գործը կքննվի Բաքվում։ Հանդիպումը տեղի կունենա այսօր Սաբունչուի շրջանային դատարանի վարչական շենքում՝ Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանի դատավոր Աբդուլա Մամեդովի նախագահությամբ։
Հիշեցնենք՝ 2023 թվականի օգոստոսի 16-ին ՀՀ ՊՆ-ն հայտարարել էր, որ վարժական հավաքի մասնակիցն ինքնակամ լքել է դիրքը, որից հետո Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարեց հայ զինծառայողի ձերբակալության մասին և Հայաստանին մեղադրեց ՀՀ ԶՈՒ-ն սահմանագոտու արևելյան հատվածում դիվերսիոն ներթափանցման փորձ կատարելու համար։
Գերեվարված պահեստազորայինի գործով հայկական կողմը դիմել է Եվրոպական դատարան՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով:
Նմանատիպ հոդվածներ
«Հայասաթ-1» արբանյակի հետ հաջողվել է կապ հաստատել
Բազումք տիեզերական հետազոտությունների կենտրոնից հայտնում են՝ «Հայասաթ-1» արբանյակի հետ հաջողվել է կապ հաստատել։«Անկախ Հա...
Ռուսաստանցի ռելոկանտները խոսել են Հայաստանում գների բարձրացումից
2022 թվականին 100 հազար ռուսաստանցի է տեղափոխվել Հայաստան։ RBK-ն հիշեցնում է էկոնոմիկայի նախարարի պաշտոնը զբաղեցնող Վահա...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Նիկոլ Փաշինյանն այցելել է Կոտայքի մարզի Ջրառատ բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոց
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կոտայքի մարզի Ջրառատ բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոց: Վարչապետին ուղեկցել են Կ...
Ինչու է կայանատեղիի վճարը սահմանվել 160.000 դրամ. Սուրեն Գրիգորյանը պարզաբանում է
Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը պարզաբանել է, թե ինչու է առաջարկվում Երևանի փոքր Կենտրոնում ավտոկայանատեղիների համ...