Tesla Cybertruck-ի առաջին պիկապները հանձնվել են հաճախորդներին
Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկը Tesla Cybertruck պիկապ բեռնատարների մատակարարումների մեկնարկին նվիրված շնորհանդեսի ժամանակ արտադրական մեքենաներ է հանձնել մի քանի հաճախորդների, հայտնում է cnbc.com-ը։
«Մենք ունենք պիկապ մեքենա, որն ավելի լավն է, քան պիկապը, և, միևնույն ժամանակ, սպորտային մեքենա է, որն ավելի լավ է, քան սպորտային մեքենան՝ բոլորը նույն փաթեթում», - ասել է Մասկը:
Մասկը նշել է, որ մեքենան քարադիմացկուն ապակի ունի, կարող է քարշ տալ 5 տոննա կշռող կցորդը և 100 կմ/ժ արագություն զարգացնել 2,6 վայրկյանում։
Ընկերությունը հինգշաբթի օրը հաճախորդներին է մատակարարել ընդհանուր 10 արտադրական Cybertrucks՝ միաժամանակ բացահայտելով մեքենայի մասին նոր մանրամասներ, պարզաբանում է Motor1-ը։
Երեք շարժիչով լիաքարշակ տարբերակում (Cyberbeast տարբերակ) մեքենայի հզորությունը կկազմի 845 ձիաուժ։ Նման մեքենան կվաճառվի 100 հազար դոլարով, երկշարժիչով լիաքարշակ տարբերակում մեքենան արժե 80 հազար դոլար, նրա էլեկտրակայանի հզորությունը 600 ձիաուժ է։ Հիմնական հետևի քարշակ տարբերակն արժե $61 հազար։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱԹՍ՝ նախատեսված մոծակների համար․ Չինացի ինժեների նոր հայտնագործությունը
Չինացի խենթ ինժեները մոծակների հակաօդային պաշտպանություն է ստեղծել։ Ամբողջ համացանցը ողողված է այս նոր հայտնագործությամբ...
«Աշխարհի լավագույն ճոպանուղի» անվանակարգում առաջին տեղն է զբաղեցրել «ՏաԹևերը»
«ՏաԹևեր» ճոպանուղին արժանացել է զբոսաշրջության ոլորտում ամենահեղինակավորներից համարվող միջազգային մրցանակի՝ «World Trave...
Թեյլոր Սվիֆթն առաջ է անցել Վլադիմիր Պուտինից․ Time-ի վարկանիշը
Ամերիկյան Time ամսագիրը Տարվա մարդ է ճանաչել երգչուհի Թեյլոր Սվիֆթին: Վարկանիշում նա առաջ է անցել Ռուսաստանի և Չինաստանի...
«Ցրտաշունչ ապոկալիպսիս» Ղազախստանում․ բնակիչներին զգուշացրել են -380℃ սառնամանիքի մասին
Ղազախստանի հյուսիսում բնակիչները սխալ SMS-հաղորդագրություն են ստացել մինուս 380 աստիճան սառնամանիքների մասին։ Այս մասին...