ՑԱԽԱԼ-ի դիրքերից մեկը հարձակման է ենթարկվել․ ինչ է հայտնի
Հորդանան գետի հովտում Իսրայելի պաշտպանության բանակի դիրքը հարձակման է ենթարկվել։ Հարձակումն իրականացվել է մեքենայով․ այն մխրճվել է Իսրայելի պաշտպանության դիրքերի վրա՝ վիրավորելով երկու իսրայելցի զինվորների։ Այս մասին հայտնում են թելեգրամյան ալիքները և հրապարակում կադրեր։
Դեպքի վայր ժամանած Իսրայելի պաշտպանության բանակի զինծառայողները կրակել և վնասազերծել են հարձակվողին։ Հարձակման հետևանքով Իսրայելի երկու զինծառայողներ թեթև վիրավորվել են և հիվանդանոցում են։
Իսրայելական ուժերը տարածքը խուզարկում են այլ կասկածյալների հայտնաբերելու համար։

Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքի ուղղությամբ․ զինծառայող է զոհվել․ ՀՀ ՊՆ
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 14։35-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Բարձրունու (Վայոց ձորի մարզ) հատվածում տեղակայվ...
Ադրբեջանական կրակոցից հայ զինծառայող է զոհվել. ԶԼՄ
Հայկական լրատվամիջոցների թելեգրամ ալիքները հայտնում են, որ ադրբեջանական կրակոցից հայ զինծառայող է զոհվել։«Ազատության» տե...
Ղազախստանի ՊՆ-ն՝ Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ լուրերի մասին
Ղազախստանի ՊՆ-ն հերքել է Հայաստանին զենքի մատակարարումների մասին տեղեկությունները։ Այս մասին տեղեկանում ենք տեղի լրատվամ...
Չեմ կարծում, որ որևէ մեկը ցանկանում է զենք մատակարարել Հայաստանին․ Յան Նոլտեն
Գերմանիայի խորհրդարանում չեն դիտարկում Հայաստանին զենք մատակարարելու հնարավորությունը: Այս մասին «Իզվեստիա»–ին հայտ...