Նիկոլ Փաշինյանը խիստ զգուշացում է արել մաքսային ծառայությանը
Այսօր՝ նոյեմբերի 30-ին, կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ վերջերս դեպքեր են բացահայտվել, երբ մաքսային ծառայության որոշ աշխատողներ կեղծ ձևակերպումներ են արել, թե իբր վրացական համարանիշներով մեքենաները դուրս են եկել ՀՀ-ից և վերադարձել:
«Սա արվել է նրա համար, որպեսզի մեկ տարվա ժամկետը զրոյանա, նորից սկսի: Ընդ որում, նրան ծառայություններից օգտվելու փորձ են անում այն մարդիկ, որոնք առանձնապես սոցիալապես անապահով չեն, մեղմ ասած: Սա շատ խիստ զգուշացում մաքսային ծառայությանը և ՊԵԿ-ի ղեկավարությանը, որ շատ խիստ հետեւեն այդ ամենին, որպեսզի բարեվարքության կանոններից շեղումներ չլինեն»,-ասաց նա:
Նշենք, որ կառավարության այսօրվա նիստի ժամանակ ընդունվեց որոշում, որով 2024 թ. հունվարի 1–ից Վրաստանից կամ ԵՏՄ անդամ պետություն չհանդիսացող երկրից ժամանակավոր օգտագործման նպատակով ներկրված ավտոմեքենաների համար ՀՀ քաղաքացիները պետք է մաքսային մարմնի կողմից տնօրինվող դեպոզիտային հաշվին գումար վճարեն։
Նմանատիպ հոդվածներ
Պեսկովը՝ Հայաստանի և Մեծ Բրիտանիայի ռազմական համագործակցության մասին
Մոսկվան Երևանին համարում է դաշնակից և ծրագրում է բարեկամական հարաբերություններ զարգացնել նրա հետ: Այս մասին լրագրողներին...
Ռուսաստանում Փաշինյանին սպասում են․ Պեսկով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ծրագրերի մեջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույց դեռևս ներառված չէ։ Այս մասի...
Հայտնի է, թե ինչ են որոշել Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը
Նոյեմբերի 30-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ա...
ԱԱԾ-ն հարցաքննության է տարել նախկին պաշտոնյաների կանանց․ «Ժողովուրդ»
ԱԱԾ-ն մտել է Երևանի մի քանի մանկապարտեզներ ու տնօրեններին հարցաքննության տարել։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը և...