ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վրաստանում գրանցված մեքենաների համար հունվարի 1-ից մաքսատուրք և այլ հարկեր կգանձվեն
2024 թ. հունվարի 1–ից Վրաստանից կամ ԵՏՄ անդամ պետություն չհանդիսացող երկրից ժամանակավոր օգտագործման նպատակով ներկրված ավտոմեքենաների համար ՀՀ քաղաքացիները պետք է մաքսային մարմնի կողմից տնօրինվող դեպոզիտային հաշվին գումար վճարեն։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Խնդիրն այն է, որ ՀՀ ներմուծվող թեթև մարդատար տրանսպորտային միջոցները ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններում` հիմնականում Վրաստանում, երբ ձևակերպվում և գրանցվում են, ապա ՀՀ–ում տնօրինվում են «ձևական» ժամանակավոր ներմուծում ձևակերպելու ճանապարհով:
Բանն այն է, որ ՀՀ ներմուծվող մեքենաները Վրաստանում գրանցվում են ավելի ցածր գնով, քան գործում է ԵԱՏՄ–ում։ Արդյունքում վճարումներ չեն կատարվում պետական բյուջե թե՛ մաքսատուրքերի, թե՛ ավելացված արժեքի հարկի, թե՛ բնապահպանական հարկի և թե՛ գույքահարկի մասով:
«Դրա փոխարեն ՀՀ–ում շահագործվող, սակայն գրանցում չստացած այդ տրանսպորտային միջոցների մասով վերը նշված վճարներով համալրվում են այլ երկրների պետական բյուջեի եկամուտները»,– նշված է որոշման հիմնավորման մեջ:
Նշվում է, որ գումարը կվերադարձվի, երբ մեքենան ՀՀ-ում ժամանակավոր ներմուծումից դուրս հանվի, այսինքն՝ վերադարձվի այն երկիր, որտեղ գրանցվել է։ Այս պահին ՀՀ տարածքում այդ կարգավիճակով շահագործվում է շուրջ 9000 միավոր ավտոմեքենա:
Նմանատիպ հոդվածներ
ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Էս մարդն ի՞նչ մեղք ունի, որ այդ հագուստը խանութում վաճառում են». Հնդկաստանի քաղքացին զինվորականի հագուստով
Էս ի՞նչ խայտառակություն է, էս ի՞նչ ոճ է։ Էս մարդն ի՞նչ մեղք ունի, որ այդ հագուստը խանութում վաճառում են, իսկ եթե արգելվա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոստիկանությունը բերման ենթարկեց «Զանգ» շարժման 13 ակտիվիստների. լարված իրավիճակ Երևանի կենտրոնում
ՀՀ ոստիկանությունը բերման ենթարկեց «Զանգ» շարժման 13 ակտիվիստների, որոնք Երևանի կենտրոնում ակցիա էին իրականացնում` պահան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ապամոնտաժված ապօրինի բենզալցակայանների տարածքները բարեկարգվում են
Երևանի բոլոր այն բենզալցակայանները, որոնք գործում են առանց թույլտվության, քաղաքաշինական ու անվտանգային նորմերի կոպիտ խախ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ես պետք է շատ ուշադիր լինեմ այսօրինակ հարցերին արձագանքելիս. Փաշինյանը պատասխանում է արցախցու հարցին
Փաշինյանին հարց էր ուղղել նաև արցախցի Սնեժանա Թամրազյանը, որը մասնագիտությամբ իրավաբան է։ Նա Արցախից բռնի տեղահանվելուց...