Քերոբյանը՝ ՀՀ-ից որոշ ապրանքների մուտքը թույլ չտալու պատճառների մասին հայտարարության վերաբերյալ
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով «Ռոսսելխոզնադզոր»-ի հայտարարությանը, հայտնեց, որ այս շաբաթ մեր ռուս գործընկերների հետ քննարկում են նախաձեռնել։
«Էկոնոմիկայի նախարարությունը և Եվրասիատնտեսական հանձնաժողովի մեր գործընկերները, ներքին շուկաների պաշտպանության հարցերով նախարար պարոն Սիմոնյանը և մյուս գործընկերները նախաձեռնել ենք քննարկում, որը պետք է տեղի ունենա այս շաբաթվա ընթացքում, որտեղ մեր ռուս գործընկերների հետ փորձելու ենք հասկանալ, թե ինչ է փոխվել կարգավորումների մեջ, որն առաջացրել է այսպիսի վիճակագրության փոփոխություն», - ասաց Քերոբյանը:
Էկոնոմիկայի նախարարը նշեց «Ռոսսելխոզնադզոր»-ի հրապարակումը և դրա հետ առկա տեղեկատվությունը խորը ուսումնասիրվում է համապատասխան մարմինների կողմից:
Հիշեցնենք, որ «Ռոսսելխոզնադզորը» այսօր հայտարարեց, որ արձանագրել է Հայաստանից վնասատուներով վարակված բուսաբուծական արտադրանքի մատակարարումների կտրուկ աճ։
Քերոբյանի խոսքով՝ նախորդ տարի 40-ից պակաս դեպք է եղել (այժմ արդեն 72-ն է, խմբ.), և այն ժամանակ ևս արտադրանքը ՌԴ-ից վերադարձվում էր:
Նախարարն ընդգծեց, որ ՀՀ տնտեսական քաղաքականությունը միտված է նրան, որպեսզի մենք արտադրենք բարձր ստանդարտների այնպիսի ապրանքներ, որոնք հնարավորություն ունենք արտահանելու տարբեր ուղղություններով:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում կստեղծվի Արհեստական բանականության սուպերհամակարգչային կենտրոն
Հայաստանում կստեղծվի Արհեստական բանականության սուպերհամակարգչային կենտրոն։ Այս մասին հայտնել է ԱԺ փոխնախագահ Հակոբ...
Էկոնոմիկայի նախարարությունը՝ Վերին Լարսի մաքսային անցակետի մասին
2023 թվականի դեկտեմբերի 1-ին Էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հարթակում կայաց...
Չինաստանը գործարկեց աշխարհում առաջին 4-րդ սերնդի ատոմակայանը
Չինաստանը գործարկեց աշխարհում առաջին 4-րդ սերնդի ատոմակայանը (ԱԷԿ): Այս մասին հայտնել է ՉԺՀ-ի էներգետիկայի պետական վար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իրավիճակը՝ Վերին Լարսում․ Քերոբյանը՝ կուտակված մեքենաների մասին
ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը պատասխանելով հարցին, թե իր գնահատա...