Հայաստանում կստեղծվի Արհեստական բանականության սուպերհամակարգչային կենտրոն
Հայաստանում կստեղծվի Արհեստական բանականության սուպերհամակարգչային կենտրոն։ Այս մասին հայտնել է ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը «Ֆեյսբուքի» իր էջով։
«Կենտրոնի ստեղծման ֆինանսավորումը կկազմի 3,5 մլրդ ՀՀ դրամ (շուրջ 8,5 մլն ԱՄՆ դոլար)։ Այն առաջինը կլինի մեր տարածաշրջանում,և հիմնված է ամենաժամանակակից տեխնոլոգիաների վրա։
Այս ծրագիրը ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյան ի և NVIDIA ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգի ապիլի 21-ին Երևանում տեղի ունեցած հանդիպմանն արձանագրված առաջնահերթության իրականացումն է։
Որպես ԱԺ նախագահի տեղակալ՝ Արհեստական բանականության սուպերհամակարգչային կենտրոնի ծրագիրն առաջարկել եմ ընդունել 2024 բյուջեի մասին օրենքի նախագծում, որը քիչ առաջ հաստատվեց Կառավարության նիստում, և շուտով կքննարկվի Ազգային ժողովում»,- ասվում է գրառման մեջ։
Արշակյանը հավելել է․ «ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն անձանց, գիտնականներին, ձեռներեցներին, պետական պաշտոնյաներին, ովքեր մասնակցեցին ծրագրի նախապատրաստական աշխատանքներին»։
Նմանատիպ հոդվածներ
Քերոբյանը՝ ՀՀ-ից որոշ ապրանքների մուտքը թույլ չտալու պատճառների մասին հայտարարության վերաբերյալ
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով «Ռոսսելխոզնադ...
Էկոնոմիկայի նախարարությունը՝ Վերին Լարսի մաքսային անցակետի մասին
2023 թվականի դեկտեմբերի 1-ին Էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հարթակում կայաց...
Չինաստանը գործարկեց աշխարհում առաջին 4-րդ սերնդի ատոմակայանը
Չինաստանը գործարկեց աշխարհում առաջին 4-րդ սերնդի ատոմակայանը (ԱԷԿ): Այս մասին հայտնել է ՉԺՀ-ի էներգետիկայի պետական վար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իրավիճակը՝ Վերին Լարսում․ Քերոբյանը՝ կուտակված մեքենաների մասին
ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը պատասխանելով հարցին, թե իր գնահատա...