ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իրավիճակը՝ Վերին Լարսում․ Քերոբյանը՝ կուտակված մեքենաների մասին
ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը պատասխանելով հարցին, թե իր գնահատականով ինչ իրավիճակ է այս պահին Վերին Լարսի անցակետում, ասաց, որ անցակետը բաց է։
«Լարսի վերաբերյալ կարող եմ հայտնել հետևյալը, որ այս պահին հիմնականում մեքենաները անցնում են Լարսի անցակետով։ Պետք է նշեմ, որ խնդիրներն առաջացել են ուժեղացված վերահսկողության կամ հսկողության արդյունքում։ Այդ իրավիճակից հետո մենք խնդիրների վերաբերյալ մի քանի մակարդակներում նախաձեռնել ենք քննարկում, թե ինչպես կարող ենք այդ խնդիրների լուծման վերաբերյալ աշխատել, և կարող եմ ասել, որ անցած ուրբաթ օրվանից հետո մեքենաների թողունակությունը կամ անցնելը վերականգնվեց»,-ասաց նախարարը։
Քերոբյանը կարևորրեց այն, որ Հայաստանում արտադրված ապրանքները պետք է լինեն բարձրակարգ, ոչ միայն, որպեսզի հասանելիությունը այլ շուկաներում լինի ավելի մեծ և ավելի լավ գնով, այլ նաև մեր հանրության համար:
Մանրամասները՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քերոբյանը՝ Լարսում տիրող իրավիճակի մասին
Լարսի հարցում քաղաքական ենթատեքստ չեմ տեսնում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վ...
Հայտնի է՝ դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը որքանով է աճել
2023 թվականի նոյեմբերին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվն աճել է։ Այս մասին հայտնում են զբոսաշրջության կո...
Արդյո՞ք կառավարության մակարդակով գործարարներին հորդորում են ռուսական շուկաներին այլընտրանք գտնել
էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանից Mediahub-ը հետաքրքրվել է, թե արդյոք կառավարության մակարդակով գործարարներին հորդորու...
Չինաստանը գործարկեց աշխարհում առաջին 4-րդ սերնդի ատոմակայանը
Չինաստանը գործարկեց աշխարհում առաջին 4-րդ սերնդի ատոմակայանը (ԱԷԿ): Այս մասին հայտնել է ՉԺՀ-ի էներգետիկայի պետական վար...