Էկոնոմիկայի նախարարությունը՝ Վերին Լարսի մաքսային անցակետի մասին
2023 թվականի դեկտեմբերի 1-ին Էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հարթակում կայացել է օպերատիվ խորհրդակցություն Վերին Լարսի մաքսային անցակետում ստեղծված իրավիճակի քննարկման նպատակով։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։
«Արդյունքում՝ դեկտեմբերի 2-ից Վերին Լարսի մաքսային անցակետը բաց է բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների, այդ թվում՝ արագ փչացող գյուղատնտեսական նշանակության արտադրանք տեղափոխող բեռնատարների համար։
Միաժամանակ, հայտնում ենք, որ ներկայումս երկկողմ աշխատանքային խորհրդակցություններ են ընթանում բուսասանիտարական ոլորտում իրավասու պետական կառավարման մարմինների ներկայացուցիչների միջև՝ առաջացած խնդիրների հրատապ կարգով լուծման նպատակով»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իրավիճակը՝ Վերին Լարսում․ Քերոբյանը՝ կուտակված մեքենաների մասին
ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը պատասխանելով հարցին, թե իր գնահատա...
Չինաստանը գործարկեց աշխարհում առաջին 4-րդ սերնդի ատոմակայանը
Չինաստանը գործարկեց աշխարհում առաջին 4-րդ սերնդի ատոմակայանը (ԱԷԿ): Այս մասին հայտնել է ՉԺՀ-ի էներգետիկայի պետական վար...
Հայտնի է՝ դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը որքանով է աճել
2023 թվականի նոյեմբերին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվն աճել է։ Այս մասին հայտնում են զբոսաշրջության կո...
Արդյո՞ք կառավարության մակարդակով գործարարներին հորդորում են ռուսական շուկաներին այլընտրանք գտնել
էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանից Mediahub-ը հետաքրքրվել է, թե արդյոք կառավարության մակարդակով գործարարներին հորդորու...