ԵՄ-ն կխստացնի անօրինական միգրացիայի համար պատիժը
Եվրամիությունում աշխատում են մարդկանց անօրինական միգրացիայի եւ մաքսանենգության դեմ պայքարի օրենսդրության բարելավման ուղղությամբ: Այս մասին հայտարարել Է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը միգրանտների մաքսանենգության հետ կապված կազմակերպված հանցավորության դեմ պայքարի միջազգային համաժողովի ընթացքում: Տեղեկությունը փոխանցում է gazeta.ru-ն։
Ուրսուլա ֆոն դեր Լյայենի խոսքով՝ նախատեսվում է թարմացնել մարդկանց մաքսանենգության հետ կապված հանցագործությունների սահմանումները, ինչպես նաև խստացնել պատիժները և ընդլայնել համագործակցությունը գործընկերների և միջազգային կազմակերպությունների հետ:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ռուսաստանի ՆԳՆ-ն օրինագիծ է պատրաստել, որով առաջարկվում է ՌԴ-ում վերահսկվող կացության ռեժիմ սահմանել այն օտարերկրացիների համար, որոնք դրա համար օրինական հիմքեր չունեն: Փոփոխությունները կարող են զգալիորեն բարդացնել այցելուների կյանքը՝ արգելելով նրանց իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի գրանցումը, անշարժ գույքի գործարքները, մեքենաների առք ու վաճառքը, բանկային հաշվի բացումը, դրամական փոխանցումները և ամուսնությունը:
Նմանատիպ հոդվածներ
Քաղաքապետարանը՝ 13 և 40 համարի ավտոբուսների վարորդների բունտի վերաբերյալ լուրերի մասին
Վարորդներն իրենց բնականոն աշխատանքին են։ Այս մասին Auroranews-ի հետ զրույցում հայտնեց Երևանի քաղաքապետի մամուլի քար...
Երևանի դպրոցներից մեկում ռումբի տեղադրման մասին ահազանգ է ստացվել․ մանրամասնում է ՆԳՆ-ն
Երևանում «Արգենտինյան Հանրապետություն» թիվ 76 հիմնական դպրոցում ռումբի տեղադրման մասին ահազանգ է ստացվել։ՆԳՆ լրատվ...
Տան վարձից հարկ չվճարողներին սկսում են տուգանել․ տուգանքի չափերը փոքր չեն
Անշարժ գույքի վարձակալությունից ստացվող եկամուտները հարկելը հայաստանյան օրենսդրությամբ վաղուց է նախատեսված։ Բայց օրենքի...
Հաստատվել է Արցախից բռնի տեղահանվածների կենսաթոշակների տրամադրման կարգը
Ազգային ժողովը արտահերթ նիստում ընդունեց «Պետական կենսաթոշակների մասին» և «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքներում փոփոխ...