Մինչև ամսվա վերջ պարզ կլինի՝ էլեկտրաէներգիայի սակագները կաճեն, թե՞ ոչ. Գարեգին Բաղրամյան
Մինչև ամսվա վերջ պարզ կլինի՝ էլեկտրաէներգիայի սակագները կաճե՞ն,
թե՞ ոչ, այս պահին չենք կարող ասել. լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը՝ հիշեցնելով, որ ամեն տարի վերանայվում
է էներգաարտադրության հաշվեկշիռը։
«Այս պահին ընդհանուր ուսումնասիրություն է իրականացվում, հաշվեկշիռն
ենք վերլուծում»,-ասաց նա։
Բաղրամյանը բացատրեց, որ այսօր շուկայի ազատականացում է տեղի ունենում,
և արդյունքում, եթե խոշոր սպառողները դուրս են գալիս էներգետիկայի շուկայից և չկարգավորվող
գներով են ձեռք բերում էներգիա, բնականաբար, որոշակի հաստատուն ծախսերի բեռ մնում է
էներգոհամակարգում։ «Այդ բեռը կարող է ազդել կենցաղային սպառողների վրա, որոնք դեռևս
մնում են կարգավորվող սակագների տակ»,-հավանական թանկացումն այսպես բացատրեց ՀԾԿՀ նախագահը։
Գարեգին Բաղրամյանը հաստատեց, որ կա էլեկտրաէներգիայի ավելի շատ
առաջարկ, քան պահանջարկն է և 5-րդ էներգաբլոկն իր հզորությամբ աշխատում է սահմանափակ
ամիսների, մյուս ամիսներին չի աշխատում, քանի որ կարիքը չկա։
Այդ նպատակով էլ, ըստ նրա, ինչպես Վրաստանի, այնպես էլ Իրանի հետ
ունեցած կայուն կապի թողունակությունը փորձում են մեծացնել, և այդ ենթակառուցվածքը
թույլ կտա էլեկտրաէներգիան օգտագործեն, արտահանեն և ներկրեն։
Նմանատիպ հոդվածներ
Եկամտահարկի հետ վերադարձման վերացմամբ իշխանությունը որոշում կայացրեց «պատժել» երևանցիներին. Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Հիփոտեկային վարկերի տոկոսների դիմաց եկամտային հարկի վերադ...
Թուրքիայից Ռուսաստան ռազմական ապրանքների արտահանումը կտրուկ աճել է. Financial Times
Այս տարի Թուրքիայից Ռուսաստան ռազմական ապրանքների արտահանումը կտուկ աճել է, գրում է Financial Times-ը։ 2023 թվականի...
Մաքսատանը մեքենաների կայանման դրույքաչափը 3 անգամ կբարձրանա. ՊԵԿ նախագահ
Մաքսային մարմնի կողմից տրանսպորտային միջոցների ժամանակավոր պահպանության համար (մաքսատանը կայանման համար) դրույքաչափերը մ...
Գազի գնի վերանայում դժվար թե լինի. Գարեգին Բաղրամյան
Վաղը` նոյեմբերի 29-ին, ջրի սակագնի վերաբերյալ որոշում է կայացվելու, սակայն սպառողը չի զգա փոփոխությունները։ Լրագրողների...