Գազի գնի վերանայում դժվար թե լինի. Գարեգին Բաղրամյան
Վաղը` նոյեմբերի 29-ին, ջրի սակագնի վերաբերյալ որոշում է կայացվելու,
սակայն սպառողը չի զգա փոփոխությունները։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։
Նրա խոսքով` կա արդեն քննարկում և համաձայնեցում կառավարության
հետ, որ սուբսիդավորումը շարունակվելու է, փոփոխվելու է սուբսիդիայի մեծությունը։
«Սպառողն իր վրա ոչինչ չի զգա։ Սոցիալապես անապահով սպառողների
համար ջրի սակագինը հաշվարկային 180 դրամ է, այսօրվա գործող 208.4 դրամը դառնում է
206 դրամ, սակայն սպառողի համար կշարունակի գործել 200 դրամով»,–ասաց նա։
Ինչ վերաբերում է գազի սակագնի փոփոխությանը, Բաղրամյանը հիշեցրեց,
որ օգոստոսի 1–ին է եղել վերջին վերանայումը, և գինը մնացել է անփոփոխ։
«Եթե սահմանին գազի գնի փոփոխություն չլինի, չեմ կարծում` վերանայման
գործընթաց լինի։ Վերջին բանակցությունների և ջրի վերանայումների մեջ կառավարության
համաձայնագրի փոփոխության արդյունքում համաձայնություն է կնքվել, որ առաջիկա 10 տարիների
համար ֆիքսվում է 165 դոլարը»,–ասաց նա։
Լրագրողները հետաքրքրվեցին` քաղաքական գործընթացները, մասնավորապես
հայ-ռուսական հարաբերությունների վատթարացումը կարող են ազդել գազի սակագնի վրա, ՀԾԿՀ
նախագահը շեշտեց, որ քաղաքական բնույթի հարցերին չի պատասխանում։
Նմանատիպ հոդվածներ
Եկամտահարկի հետ վերադարձման վերացմամբ իշխանությունը որոշում կայացրեց «պատժել» երևանցիներին. Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Հիփոտեկային վարկերի տոկոսների դիմաց եկամտային հարկի վերադ...
Թուրքիայից Ռուսաստան ռազմական ապրանքների արտահանումը կտրուկ աճել է. Financial Times
Այս տարի Թուրքիայից Ռուսաստան ռազմական ապրանքների արտահանումը կտուկ աճել է, գրում է Financial Times-ը։ 2023 թվականի...
Մինչև ամսվա վերջ պարզ կլինի՝ էլեկտրաէներգիայի սակագները կաճեն, թե՞ ոչ. Գարեգին Բաղրամյան
Մինչև ամսվա վերջ պարզ կլինի՝ էլեկտրաէներգիայի սակագները կաճե՞ն, թե՞ ոչ, այս պահին չենք կարող ասել. լրագրողների հետ զրույ...
Շուկան այժմ ազատ է, ցանկացողները կարող են էլեկտրաէներգիա արտադրել. Հակոբ Արշակյան
Ստեղծվել է ազատ շուկա էներգիա ներկրողների և էլեկտրաէներգիա արտադրողների համար, այժմ շուկան ազատ է և ցանկացողները կարող ե...