Քաղաքականություն

«Հուսով եմ, որ Նեթանյահուն կհավաքի ճամպրուկները և կհեռանա». Էրդողան

«Հուսով եմ, որ Նեթանյահուն կհավաքի ճամպրուկները և կհեռանա». Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի բացառում, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շատ մոտ ապագայում կհավաքի ճամպրուկներն ու կլքի երկիրը։ Այս մասին Թուրքիայի ղեկավարը Ալժիրից…

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի բացառում, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շատ մոտ ապագայում կհավաքի ճամպրուկներն ու կլքի երկիրը։ Այս մասին Թուրքիայի ղեկավարը Ալժիրից վերադառնալուց հետո ինքնաթիռում ասել է լրագրողներին:


Էրդողանը հայտարարել է, որ Անկարան մի շարք պետությունների ներկայացուցիչներից ազդանշաններ է ստանում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուից «ազատվելու» անհրաժեշտության մասին. «Բոլորը Նեթանյահուին ասում են՝ հեռացիր: Որոշ օտարերկրյա ներկայացուցիչներ մեզ ասում են. «Մենք պետք է ազատվենք նրանից»:


Չեմ կարծում, որ այս գործընթացը հետագայում կշարունակվի, հուսով եմ, որ Նեթանյահուն կհավաքի ճամպրուկները և կհեռանա շատ կարճ ժամանակում»,- Ալժիրից վերադառնալուց հետո ինքնաթիռում լրագրողներին ասել է Թուրքիայի ղեկավարը:


 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250