ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՑԱԽԱԼ–ը գտել է Ալ Շիֆա հիվանդանոցի տակ ՀԱՄԱՍ–ի թունելների մուտքը. այնտեղ պահվել են ռազմագերիներ
Իսրայելի պաշտպանության բանակը ցույց է տվել Գազայի Ալ-Շիֆա հիվանդանոցի տակ գտնվող ՀԱՄԱՍ-ի թունելների մուտքը և տեսախցիկների կադրերը, որոնք ցույց են տալիս գերեվարված պատանդներին: Այս մասին գրում է Meduza–ն:
Նշվում է, որ մի քանի օր տևած որոնումներից հետո Իսրայելի պաշտպանության ուժերը Գազայի հատվածի ամենամեծ հիվանդանոցի՝ Ալ-Շիֆայի տարածքում հայտնաբերել են ստորգետնյա թունելների ցանցի մուտքը, որն օգտագործվում էր ՀԱՄԱՍ-ի զինյալների կողմից ապաստանի, տեղաշարժի և որպես զենքի պահեստ օգտագործելու համար:
Այն մասին, որ թունելներն անցնում են Ալ Շիֆա հիվանդանոցի տակով, ՑԱԽԱԼ–ը հայտնել էր, նաև նախքան բուժհաստատությունը վերահսկողության տակ առնելը, սակայն դրա փաստաթղթային ապացույց չկար:
Նոյեմբերի 19-ի երեկոյան Իսրայելի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հրապարակած տեսանյութերը ցույց են տվել ոչ միայն ստորգետնյա թունելներ տանող հորը, այլև հիվանդանոցի տեսահսկման կադրերը, որոնք վկայում են այն մասին, որ բուժանձնակազմը տեղյակ է եղել շենքում պատանդների մասին։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀԱՄԱՍ–ի ամենազանգվածային հարձակումը՝ Թել Ավիվի վրա պատերազմի սկզբից ի վեր
ՀԱՄԱՍ–ի ռազմական թևը հանդիսացող «Ալ Քասամ» բրիգադները հոկտեմբերի 7-ից ի վեր ամենազանգվածային հրթիռային հարձակո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են հուսիթները գրավել Իսրայելի հետ կապվող, ավտոմեքենաներ տեղափոխող Galaxy Leader բեռնանավը
Համացանցում հրապարակվել է հուսիթների կողմից Galaxy Leader նավի գրավման ամբողջական տեսանյութը: Նշենք, որ նավը ավտոմեքենան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է Գազայի հատվածում իսրայելցի զինվորների կողմից պայթեցվում մզկիթը
Համացանցում հրապարակվել են կադրեր, որոնցում երևում է, թե ինչպես է պայթեցվում մզկիթը: Ըստ թելեգրամյան ալիքների՝ այն պայթե...
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դաժան կադրեր՝ Գազայի «Ալ-Ֆախուրա» դպրոցի ռմբակոծությունից հետո
Դաժան կադրեր են հայտնվել Գազայի հատվածում գտնվող «Ալ-Ֆախուրա» դպրոցից, որը թիրախավորվել է Իսրայելի պաշտպանության բ...