Երևանում շների զբոսանքի համար վայրեր կհատկացվեն. որոնք են նախատեսված հասցեները
Երևանի քաղաքապետարանում այսօր գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանին զեկուցվեց նաև 12 վարչական շրջաններում շների զբոսայգիներ առանձնացնելու ուղղությամբ կատարված աշխատանքների մասին: Ներկայացվեցին վարչական շրջաններից ստացված տեղեկությունները` տարածքներ առանձնացնելու մասին:
«Կան հստակ իրականացված ծրագրեր, և կան առանձնացված տարածքներ, որոնք հետևողականորեն պետք է ավարտին հասցվեն` գնման մրցույթները հայտարարվեն, դրանք կառուցվեն, պետք է խնդրեմ այս պրոցեսին անձամբ հետևեք»,- դիմելով փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանին` նշեց քաղաքապետը:
Փամբուխչյանը տեղեկացրեց, որ Ավագանու անդամների կողմից ևս առաջարկներ կան, դրանք հետագայում կարող են դիտարկել:
Քաղաքապետարանի գործակարգավարական նիստում ներկայացվել են նախատեսված հասցեները`
Կենտրոն – Միսաք Մանուշյանի անվան պուրակ, Շենգավիթ – Կոմիտասի անվան զբոսայգու տարածք, Քանաքեռ – Մինաս Ավետիսյանի անվան պուրակ և Պարույր Սևակ-Դրո փողոցների խաչմերուկի հատված, Նոր Նորք – Նորքի 7-րդ զանգված, հրաձգարանի հարակից տարածք, Նորք Մարաշ – Գարեգին Հովսեփյան 26/1 հասցեի հարևանությամբ, Ավան – Մյասնիկյան 42–ին կից այգի, Արաբկիր – Քանաքեռի հէկի վերջնահատվածում կառուցվող զբոսայգի, Դավթաշեն – Կենտրոնական այգու վերջնամաս, Աջափնյակ – Նազարբեկյան թաղամասի ծառուղու վերջնամասm, Մալաթիա-Սեբաստիա – Սիրո և հավատի այգի, ևս մեկը՝ Զատիկյանի անվ․ այգի, Էրեբունի – Վարդավառի զբոսայգի, նաև՝ Արին–բերդ փողոցի 5/11 հասցեին հարակից տարածք, Նուբարաշեն – Նուբարաշեն 6-րդ փողոցի սկզբնամաս:
Նմանատիպ հոդվածներ
Երկու ինքնաթիռ չեն կարողանում վայրէջք կատարել «Զվարթնոցում»․ պատճառը հայտնի է
Խիտ մառախուղի պատճառով Երևան եկող երկու ինքնաթիռ չեն կարողանում վայրէջք կատարեն «Զվարթնոցում»: Այս մասին հայտնում են Spu...
Մանրամասներ՝ «օդում մնացած» ինքնաթիռներից
Երևանում վայրէջք չկատարած Մոսկվա–Երևան չվերթն արդեն իջել է Թբիլիսիում։ Այս մասին Auroranews-ի հետ զրույցում ասացին քաղավ...
Արտագաղթի երևույթներ չկան. Նիկոլ Փաշինյան
ՀՀ կառավարությունն ամեն ինչ անում է, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները մնան ՀՀ–ում։ Այս մասին Կառավարության...
Նախատեսվում է Փոքր կենտրոնում ավտոկայանման համար ավելի բարձր գին սահմանել․ Հարությունյան
Երևանի Փոքր կենտրոնի բեռնաթափմանը միտված աշխատանքների շրջանակում նախատեսվում է նոր մոտեցում կիրառել վճարովի ավտոկայանատե...