«Մանկական Եվրատեսիլ»-ի Հայաստանի պատվիրակությունը մեկնել է Նիցցա
«Մանկական Եվրատեսիլ 2023»-ի մեր պատվիրակությունը մեկնել է Նիցցա:
«Մանկական Եվրատեսիլ 2023» երգի մրցույթի պաշտոնական բացումը տեղի կունենա վաղը՝ ժամը 20:00-ին, իսկ մրցույթը՝ նոյեմբերի 26-ին՝ ժամը 19:00-ին:
Հայաստանը երգի մրցույթում կներկայացնի Yan Girls խումբը Do It My Way երգով: Հայաստանի այս տարվա պատվիրակներն ընտրվել են Հանրային հեռուստաընկերության նախապես հայտարարած մրցույթի արդյունքում:
Նանեն, Նենսին, Կամիլան, Սյուզաննան և Աիդան Yan Girls խումբը ստեղծել են հենց «Մանկական Եվրատեսիլին» մասնակցելու նպատակով:
Փոքրիկ երգչուհիները, ոգեշնչվելով K-pop-ի լեգենդար արտիստներից, իրենց երաժշտությանը նաև հայկական գույներ են հաղորդել: Երիտասարդ, գույնզգույն և ըմբոստ. նրանք երգում են սեփական ես-ն ունենալու կարևորության, ինքնավստահության և լավագույնին ձգտելու իրենց եղանակի մասին»:
Նմանատիպ հոդվածներ
Նապոլեոնի գլխարկը վաճառվել է ռեկորդային գնով
Նապոլեոնի գլխարկն աճուրդում վաճառվել է ռեկորդային՝ 1,9 մլն եվրոյով (2,11 մլն դոլար), հայտնել է Osenat աճուրդի տունը։Ինչպ...
Մասկը հայտարարել է, որ պատրաստ է իր աշխատակիցներին «զոհաբերել» Ցուկերբերգին, եթե նա պարտվի մենամարտում
Tesla-ի և SpaceX-ի հիմնադիրը, ինչպես նաև X-ի (Twitter) սեփականատեր Իլոն Մասկը Joe Rogan-ի փոդքասթում ասել է, որ պատրաստ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՀ-ում Իրանի հյուպատոսը ևս մասնակցում էր «Դրիֆտ 2023» առաջնությանը. դիվանագետը նստել է մրցարշավորդի կողքին
ՀՀ-ում Իրանի հյուպատոսը ևս մասնակցում էր «Դրիֆտ 2023» առաջնությանը, դիվանագետը նստել է մրցարշավորդի կողքին: Հայաստանի Ավ...
«Աշխարհի լավագույն ճոպանուղի» անվանակարգում առաջին տեղն է զբաղեցրել «ՏաԹևերը»
«ՏաԹևեր» ճոպանուղին արժանացել է զբոսաշրջության ոլորտում ամենահեղինակավորներից համարվող միջազգային մրցանակի՝ «World Trave...