ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զանգվածային ծեծկռտուք՝ Wildberries-ի պահեստում․ կա հոսպիտալացված
Մերձմոսկովյան Կոլեդինո գյուղի Wildberries-ի պահեստում աշխատակիցների միջև զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել: Այս մասին այսօր հայտնել են ՆԳՆ մերձմոսկովյան վարչության մամուլի ծառայությունից։
Նախնական տվյալներով՝ պահեստի երկու աշխատակիցների միջև վիճաբանություն է առաջացել, որը վերածվել է ծեծկռտուքի: Ծեծկռտուքի հետևանքով աշխատակիցներից մեկին հոսպիտալացրել են։
Այժմ ոստիկանները պարզում են կատարվածի բոլոր հանգամանքներն ու պատճառները։ Գերատեսչության տվյալներով՝ ծեծկռտուքի մեղավորը նախկինում դատված 23-ամյա տեղի բնակիչ է եղել։
«Իրավախախտը հայտնաբերվել է եւ տեղափոխվել ոստիկանության բաժին՝ հետագա քննության համար»,- հավելել են ՆԳՆ մերձմոսկովյան գլխավոր վարչության մամուլի ծառայությունում:
Ըստ «Осторожно, Москва» տելեգրամյան ալիքի՝ պահեստի աշխատակիցների միջև կոնֆլիկտի պատճառը ապրանքների հետ ծալքավորման շուրջ վեճն էր: Ծեծկռտուքին մասնակցել է 5 տղամարդ։ Տուժածին հոսպիտալացրել են փափուկ հյուսվածքների սալջարդերով և գլխուղեղի ցնցման կասկածով: Telegram ալիքի աղբյուրը հայտնել է, որ ստացած վնասվածքներից տղամարդը մահացել է:
Սակայն Wildberries-ի մամուլի ծառայությունը MSK1.RU-ի թղթակցին հերքել է մահվան մասին տեղեկությունը։
«Wildberries պահեստի աշխատակցի մահվան մասին տեղեկատվությունը, որը հրապարակվում է մի շարք տելեգրամյան ալիքներում, չի համապատասխանում իրականությանը: Պահեստի աշխատակիցը տանը է և ապաքինվում է։ Նրան օպերատիվ բուժօգնություն է ցուցաբերվել», -նշել են մամուլի ծառայությունում: