«Դեպքը կրկնվում է, իսկ դա արդեն վտանգավոր է»․ Երևանի հրեական միակ սինագոգը փորձել են այրել
Երևանում գտնվող հրեական միակ սինագոգը փորձել են այրել։ Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 15-ին։ Auroranews-ը դեպքի վերաբերյալ մանրամասներ ճշտելու համար՝ կապ հաստատեց Հայաստանում հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանի հետ։
Համայնքի ղեկավարի խոսքով՝ դեպքն այլևս անսպասելի չէր։
«Մեզ համար դա արդեն անսպասելի չէր, բայց դա շատ վատ է։ Մենք ոչ մի պրովոկացիա չենք իրականացնում։ Մենք խաղաղ ապրում ենք և ծավալում ենք մեր գործունեությունը։ Հայաստանի մեր քաղաքացիների մոտ ոչ մի հակահայկական տրամադրություններ չի կարող լինել, բնականաբար չկա նաև հակաիսրայելական տրամադրվածություն»,- ասաց նա։
Ըստ նրա՝ Հայաստանում վերջին շրջանում շատ է շրջանառվում այս թեման։
«Ես ոչ ոքի չեմ կարող մեղադրել, որովհետև մենք չգիտենք՝ ով է, բայց, ցավոք, վերջին շրջանում Հայաստանում իսկապես շատ է շրջանառվում այս թեման, և մենք անհանգստացած ենք այդ կապակցությամբ»,- նշեց համայնքի ղեկավարը։
Ռիմա Վարժապետյանը խոսեց նաև հետաքննության անհրաժեշտության մասին։
«Սինագոգի այրումը սարսափելի է։ Միակ բանը որ կարող ենք հիմա ասել դա այն է, որ հետաքնություն է հարկավոր և շտապ, քանի որ սա արդեն կրկնվում ու կրկնվում է, իսկ դա արդեն վտանգավոր է»,- ընդգծեց նա։
Դեպքի վերաբերյալ տեղեկացրել են իրավապահներին։
Նմանատիպ հոդվածներ
Մանրամասներ՝ ԵՊՀ-ում տեղի ունեցած պայթյունից
Պայթյուն է տեղի ունեցել ԵՊՀ-ում։ Ժամը 9:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժ...
Հայտնի է՝ ինչ վիճակում են ԵՊՀ-ի հրդեհի հետևանքով տուժածները
Այսօր առավոտյան ԵՊՀ-ում քիմիական ֆակուլտետի նկուղում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով այրվածաքաբանական կենտրոն է տեղափո...
Կա մահվան դեպք․ Առողջապահության նախարարությունը՝ ԵՊՀ-ի պայթյունի մասին
ԵՊՀ մասնաշենքերից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կան տուժածներ: Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարութ...
ԵՊՀ-ի հրդեհից տուժածները վարչական աշխատակիցներ են․ մանրամասներ
Երևանի պետական համալսարանում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժածները վարչական աշխատակիցներ են: Այս մասին Auroranews-ին...