Ռազմական
Գազայի հատվածում պատերազմի զոհերի թիվը գերազանցել է 11 հազարը
Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման դեմ Իսրայելի պատերազմի արդյունքում զոհվել է 11 180 մարդ, այդ թվում՝ 4609 երեխա, 28 հազար մարդ վիրավորվել է, հայտնում է Al-Hadas հեռուստաալիքը՝ հղում անելով անկլավի առողջապահության նախարարությանը։
Իսրայելի և Գազայի հատվածը վերահսկող պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման միջև պատերազմը շարունակվում է հոկտեմբերի 7-ից։ Իսրայելի տարածք զինյալների ներխուժման ժամանակ զոհվել է 1,2 հազար մարդ, վիրավորվել՝ 5,4 հազարը։
Հոկտեմբերի 27-ին Իսրայելը ցամաքային գործողություն է սկսել Գազայի հատվածում։ Նոյեմբերի 2-ին Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարեց Գազա քաղաքն ամբողջությամբ շրջափակելու մասին։
Նմանատիպ հոդվածներ
ՀԱՄԱՍ–ը և «Հեզբոլլահը» Լիբանանից 1 ժամում ավելի քան 30 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ
Պենտագոնը խոստացել է օգնություն տրամադրել Հայաստանին բանակի բարեփոխման հարցում. ԳՇ պետի այցը՝ Շտուտգարտ
ՀԱՊԿ-ն հաստատել է Միացյալ խաղաղապահ ուժերի հրամանատարության նոր կառուցվածքը. Հայաստանը նիստերին չի մասնակցել
ԱՄՆ-ին չի հաջողվել փորձարկել Minuteman III միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը
Ավելին Ռազմական բաժնից
Ֆրանսիացի ենթասպա է սպանվել Լիբանանում. Մակրոնը պահանջում է հետաքննություն
Իրանի գերագույն առաջնորդը հայտարարություն է տարածել
5.0