«Մարդկանց միջև խտրականություն են դնում». Թորոսյանը՝ Նարեկ Կարապետյանին
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը քննադատել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանի հայտարարությունը, ըստ որի՝ Ստեփանավանում, Գյուլագարակում և Տաշիրում 5-րդ երեխայի ծնվելու դեպքում ընտանիքը բնակարան կստանա։
Թորոսյանի խոսքով՝ նման մոտեցումը խտրականություն է քաղաքացիների նկատմամբ։
«Պատկերացնո՞ւմ եք՝ մենք հայտարարեինք, որ մեր բնակարանային ծրագիրը գործում է միայն այն համայնքներում, որտեղ հաղթել ենք։ Դա կնշանակեր խտրականություն դնել մեր քաղաքացիների միջև»,- ասել է նա։
Նախարարը հիշեցրել է, որ կառավարության ծրագրով 2027 թվականից մեկնարկելու է 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների բնակարանային աջակցության ծրագիրը, որը կիրականացվի հանրապետության մարզերում՝ անկախ քաղաքական նախասիրություններից։
«Մենք մեր ծրագրերը շարունակելու ենք, հարյուրավոր ընտանիքների կապահովենք բնակարաններով, իսկ հետագայում կդիտարկենք նաև այլ տարբերակներ»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ նման քաղաքական մոտեցումներին «քաղաքական ապտակներ» են սպասվում։
Հիշեցնենք, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանը հայտարարել էր, որ Ստեփանավանում, Գյուլագարակում և Տաշիրում, որտեղ իրենց քաղաքական ուժը հաղթել է, 5-րդ երեխայի ծնվելու դեպքում ընտանիքները կստանան բնակարան։
Նմանատիպ հոդվածներ
«Չդրոշմավորված» գարեջուր Հայաստանում․ «Կիլիկիա»-յի պարզաբանումը․ Հետք
«Հետքը» գրում է, որ շուկայում հայտնաբերվել են «Կիլիկիա» գարեջրի շշեր, որոնց թվային դրոշմապիտակները (Data Matrix կոդեր) E...
«Ես Ֆիդել Կաստրոն եմ»․ Բյուրեղավանում տղամարդը բարձրացել է 70 մետր բարձրությամբ աշտարակ և սպառնում է ցած նետվել
Այսօր՝ հուլիսի 9-ի առավոտյան, արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում։ Տղամարդը բարձրացել է շշերի...
Վարորդական փոփոխությունների վերաբերյալ խորհրդատվություն՝ որտեղից ստանալ տեղեկություն
Սեպտեմբերի 1-ից փոփոխություններ են նախատեսված վարորդական քննությունների կարգի վերաբերյալ։Aurora News-ի հետ զրույցո...
Ուսուցիչներն ու ծնողները պահանջում են վերանայել քիմիայի միասնական քննության արդյունքները և դիմորդներին երրորդ հնարավորություն տալ
Կարինե Գևորգյան-Սահարյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է դիմում-խնդրանք, որով` քիմիայի ուսուցիչները, միասնական քննությա...