Թրամփը կոչ է արել Իսրայելին դուրս բերել զորքերը Լիբանանից և Սիրիայի մի հատվածից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելի զորքերի դուրսբերումը Հարավային Լիբանանից և Հարավային Սիրիայի որոշ շրջաններից կարող է նպաստել տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
«Կարծում եմ՝ լավ կլինի դուրս գալ Հարավային Լիբանանից և Հարավային Սիրիայի որոշ շրջաններից։ Այդ դեպքում, գուցե, իրավիճակը մի փոքր հանդարտվի։ Որովհետև մենք պետք է մեր էներգիան կենտրոնացնենք ավելի կարևոր հարցի՝ Իրանի վրա»,- նշել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաան ցանկանում է գործողություն իրականացնել «Հըզբոլլահի» դեմ:
«Ահմեդ ալ-Շարաան կցանկանար գործողություն իրականացնել «Հըզբոլլահի» դեմ, և նա դա այլ կերպ կանի։ Նա շենքեր չէր քանդի։ Ես ատում եմ, երբ շենքեր են ոչնչացվում։ Կարծում եմ՝ նա դա ավելի ճշգրիտ կանի»,- ասել է Թրամփը։
Նմանատիպ հոդվածներ
Ուկրաինական ԱԹՍ-ների թիրախում՝ Թաթարստանի նավթաքիմիական համալիրն է
Հուլիսի 8-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակումներ են իրականացրել Ռուսաստանի տարածքում գտնվող մի շարք ռա...
Սուրեն Պապիկյանը ցուցադրել է հայկական նոր զինատեսակների մարտական վարժանքները
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «ՏՈՐՔ» հաուբիցներով, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանքներով, հայրենական արտադրությ...
100% մաքսատուրք ռուսական նավթ ու գազ գնող երկրների համար․ ԱՄՆ-ն նոր «Դժոխային» պատժամիջոցների փաթեթը
ԱՄՆ Սենատում ներկայացվել է Ռուսաստանի դեմ նոր և խիստ պատժամիջոցների օրինագիծ, որը միջազգային մամուլում արդեն անվանվել է...
Ուկրաինան 5,9 միլիարդ եվրոյի վարկով չինական ԱԹՍ-ների պահեստամասեր կգնի
Եվրահանձնաժողովը թույլատրել է Ուկրաինային Եվրամիության տրամադրած ռազմական վարկի մի մասը օգտագործել չինական արտադրության...