Զինծառայողների նկարները մաքրվել են, իսկ անմխիթար անցումները՝ ոչ. Ի՞նչ է կատարվում Երևանի գետնանցումներում
Երևանի գետնանցումներից մեկում քաղաքապետարանը մաքրել էր զինծառայողների պատկերները, այս մասին տեղեկացրել էր Ազատությունը:
Պարզելու համար՝ ինչու է մաքրվել հենց հերոսների պատկերները և արդյոք նախատեսվում են նման աշխատանքներ նաև մյուս գետնանցումներում, դիմեցինք Երևանի քաղաքապետարան։
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Արտյոմ Կարապետյանը մեզ փոխանցեց, որ աշխատանքներն իրականացվել են բարեկարգման ծրագրի շրջանակում։ Միաժամանակ նպատակ է եղել պաշտպանել հերոսների պատկերները հնարավոր վանդալիզմից և պղծումից։
Բոլորիս հայտնի է, որ որոշ դեպքերում մարդիկ նաև հակասանիտարական վիճակ են ստեղծում գետանցումներում։
Բայց կա նաև այլ հարց, մաքրման աշխատանքների շրջանակում չեն ներառվել մյուս գետնանցումները, օրինակ՝ Գարեգին Նժդեհի հրապարակի գետնանցումը, կամ էլ Կենդանաբանական այգուն կից գետնանցումը:
Քաղաքապետարանից հայտնել են, որ այս փուլում աշխատանքներն իրականացվում են միայն Կենտրոն վարչական շրջանում գտնվող գետնանցումներում։
Մյուս վարչական շրջանների համար դեռ հստակ ժամանակացույց չկա, սակայն վստահեցրել են, որ հետագայում աշխատանքները կշարունակվեն նաև այնտեղ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես կարող են վարելու իրավունքից զրկված քաղաքացիները վերականգնել վարորդական վկայականը
Եթե վարելու իրավունքից զրկման ժամկետը լրացել է մինչև հուլիսի 6-ը, քաղաքացիները կարող են վերականգնել իրենց վարորդական վկա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հուլիսի 6-ից 50.000 դրամ վճարով հնարավոր կլինի վերականգնել վարորդական իրավունքը՝ առանց քննություն հանձնելու
Կառավարության նիստի ընթացքում հայտարարվեց, որ հուլիսի 6-ից ուժի մեջ է մտնում վարորդական իրավունքների վերականգնման վերաբե...
«Չդրոշմավորված» գարեջուր Հայաստանում․ «Կիլիկիա»-յի պարզաբանումը․ Հետք
«Հետքը» գրում է, որ շուկայում հայտնաբերվել են «Կիլիկիա» գարեջրի շշեր, որոնց թվային դրոշմապիտակները (Data Matrix կոդեր) E...
«Ես Ֆիդել Կաստրոն եմ»․ Բյուրեղավանում տղամարդը բարձրացել է 70 մետր բարձրությամբ աշտարակ և սպառնում է ցած նետվել
Այսօր՝ հուլիսի 9-ի առավոտյան, արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում։ Տղամարդը բարձրացել է շշերի...