Իրանի ափերի մոտ խորտակվել է թուրքական բեռնատար նավ
Թուրքական Lora Shipping ընկերությանը պատկանող LUNI բեռնատար նավը, որը նավարկում էր Սենթ Քիթս և Նևիսի դրոշի ներքո, խորտակվել է Իրանի Բենդեր Աբբաս նավահանգստի մերձակայքում։ Այդ մասին հայտնում է Fars News-ը։
Նախնական տեղեկություններով՝ նավի կորպուսի մեջ ջուր է սկսել լցվել, ինչից հետո այն կիսվել է երկու մասի և մասամբ անցել ջրի տակ։
Դեպքի հանգամանքները դեռևս պարզված չեն։ Որոշ աղբյուրներ ենթադրում են, որ նավը բախվել է մեկ այլ նավի, մինչդեռ այլ վարկածի համաձայն՝ այն պայթել է ծովում լողացող ականի վրա։
Իրանի պաշտոնական իշխանությունները դեռ չեն հայտնել միջադեպի պատճառների, ինչպես նաև անձնակազմի շրջանում տուժածների կամ զոհերի վերաբերյալ տեղեկություններ։
Նմանատիպ հոդվածներ
Ֆոնտենբլոյի անտառում՝ Փարիզի մերձակայքում, շարունակվող հրդեհը տեղայնացվել է
Փարիզից հարավ-արևելք գտնվող Ֆոնտենբլոյի անտառում շարունակվող խոշոր հրդեհը հաջողվել է տեղայնացնել։ Այս մասին հայտնում է L...
Սոչին ջրի տակ է․ հորդառատ անձրևներից հետո գետերը հեղեղել են քաղաքը
Հուլիսի 15-ի առավոտյան Սոչիում հորդառատ անձրևների հետևանքով մի շարք գետեր դուրս են եկել ափերից՝ առաջացնելով լայնածավալ հ...
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ․ նրա կյանքին վտանգ չի սպառնում
Հուլիսի 13-ին՝ ժամը 16։26-ին, Սևանա լճի 1-ին հանրային լողափերում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները ափից մոտ 700...
Խոշոր հրդեհ է բռնկվել Բեյրութի նավահանգստում
Բեյրութի (Լիբանան) նավահանգստում խոշոր հրդեհ է բռնկվել։Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ Լիբանանի մայրաքաղաքի վրա...