Լամին Յամալի տունը փորձել են թալանել Իսպանիայի հաղթանակից ժամեր անց
Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Լամին Յամալի առանձնատունը փորձել են թալանել 2026 թվականի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչից մի քանի ժամ անց, հայտնում է Diario Ara-ն։
Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 15-ի վաղ առավոտյան՝ Բարսելոնայի մերձակա Էսպլուգես դե Լյոբրեգատ քաղաքի էլիտար թաղամասում։ Անհայտ անձինք փորձել են ներթափանցել Յամալի առանձնատան տարածք Իսպանիայի՝ Ֆրանսիայի նկատմամբ 2:0 հաշվով հաղթանակից և աշխարհի առաջնության եզրափակիչ դուրս գալուց հետո։
Թալանը կանխվել է առանձնատան մասնավոր անվտանգության աշխատակիցների զգոնության շնորհիվ։ Տեսահսկման տեսախցիկների միջոցով նրանք նկատել են երկու տղամարդու, որոնք փորձել են հաղթահարել ցանկապատը։ Հասկանալով, որ իրենց նկատել են, կասկածյալները փախուստի են դիմել՝ մինչև ոստիկանության ժամանումը, և չեն կարողացել մուտք գործել տուն։
Դեպքի վայր են ժամանել Կատալոնիայի ոստիկանության (Mossos d'Esquadra) աշխատակիցները։ Գործը քննվում է քրեական հետախուզության բաժնի կողմից։ Քննիչները պարզում են՝ արդյոք Յամալի առանձնատունը եղել է հանցագործների հատուկ թիրախը, թե այն նույն գիշեր տեղի ունեցած մի շարք նմանատիպ կողոպուտի փորձերից մեկն էր։
Նմանատիպ հոդվածներ
Ռուս թենիսիստուհին պաշտոնապես հանդես կգա Հայաստանի դրոշի տակ
Ռուսաստանը ներկայացնող 24-ամյա թենիսիստուհի, WTA վարկանիշային աղյուսակի 118-րդ ռակետ Ալինա Չարաևան պաշտոնապես այսուհետ մ...
Անգլիա-Մեքսիկա խաղի տոմսերը կվաճառվեն 60 անգամ ավելի թանկ
Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակչի Անգլիայի և Մեքսիկայի հավաքականների հանդիպման տոմսերի արժեքը երկրորդային շուկա...
Ռոյ Քինը կանխատեսել է ԱԱ-2026-ի գլխավոր եզրափակիչը
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Ռոյ Քինը խոսել է 2026 թվականի աշխարհի առաջնության գլխավոր ֆավորիտների մասին։ Ա...
Հալանդը նշել է, թե ում է ցանկանում տեսնել չեմպիոնի կարգավիճակում
Նորվեգիայի ազգային հավաքականի հարձակվող Էրլինգ Հալանդը հաջողություն է մաղթել Անգլիայի ընտրանուն աշխարհի առաջնության քառո...