Շնողում հայտնաբերվել ու ձերբակալվել են սպանության գործով հետախուզվողները
Հուլիսի 15-ի վաղ առավոտյան ոստիկանության տարբեր ստորաբաժանումների հետևողական և ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Լոռու մարզի Շնող գյուղում հայտնաբերվել ու ձերբակալվել են Երևանի 39-ամյա և Շիրակի մարզի 31-ամյա բնակիչները։
Ոստիկանության քրեական գլխավոր, Լոռու մարզային վարչությունների և Համայնքային ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների համատեղ աշխատանքի արդյունքում հայտնաբերված տղամարդիկ հետախուզվում էին այս տարվա փետրվարի 18-ին Երևանի Աջափնյակ վարչական շրջանում կատարված դեպքի առնչությամբ։
Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը՝ սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ինչպես նաև ապօրինի հրազեն կրելու մեղադրանքներով։ Ձերբակալվածները ներկայացվել են Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն, իսկ քննչական գործողությունները դեռ շարունակվում են։
Նմանատիպ հոդվածներ
IMEI կոդերի պարտադիր գրանցում. Տնտեսական «սպիտակեցո՞ւմ», թե՞ տոտալ թվային վերահսկողություն
Auroranews.am-ի վերլուծություններով Հայաստանի կառավարությունը նախապատրաստում է բջջային հեռախոսների շուկայի ար...
Ռուսաստանում բարձրանում է հասարակական տրանսպորտի ուղեվարձը
Վառելիքի դեֆիցիտով պայմանավորված երթուղիների կրճատումներից և աշխատանքային սահմանափակումներից հետո ՌԴ մարզերում սկսվել է...
Երևանում առաջիկա օրերին երեկոյան հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ
Հանրապետության առանձին շրջաններում առաջիկա օրերին կեսօրից հետո և գիշերը կդիտվեն կարճատև անձրևներ ու ամպրոպ, ինչպես նաև հ...
Էլեկտրաէներգիայի արտադրությունը ԱՄՆ-ում մեկ շաբաթում գերազանցել է 100 մլն մեգավատտ-ժամը
Ամերիկյան էներգահամակարգը հաջողությամբ հաղթահարել է իր պատմության մեջ, թերևս, ամենալուրջ փորձությունը: Էլեկտրաէներգիայի...